Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքական գծի մեջ էական փոփոխություններ չեն լինի
Վերջին շրջանում բավականին մեծ լարվածություն է նկատվում ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում, որի առավել վառ դրսևորումներից դարձավ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանին Բաքու խորհրդակցությունների կանչելը: Նման քայլի համար առիթ հանդիսացավ The Washington Post պարբերականում հրապարակված Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչի և Մաքքեյնի անվան մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Դեյվիդ Քրամերի հոդվածը: Նյութի հեղինակները կոչ էին անում ԱՄՆ նախագահին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ այնտեղ մարդու իրավունքների խախտումների հետ կապված, ինչը, բնականաբար, Ադրբեջանի իշխանությունների համար լինելով բավականին ցավոտ թեմա, բուռն արձագանք առաջացրեց:
Պետք է այնուամենայնիվ նշել, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների նման լարվածության համար կային մի շարք «նախադրյալներ»:
Առաջին՝ Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններին ընդառաջ կրկին մեծ թափ են ստացել բռնաճնշումներն ու հիմնականում այն ակտիվիստների, լրագրողների ձերբակալությունները, ովքեր կոչ էին անում Ադրբեջանի հասարակությանը դեմ քվեարկել փոփոխություններին: Բռնաճնշումների նման մեծ ալիքը չվրիպեց ԱՄՆ ուշադրությունից, և պետդեպարտամենտը հանդես եկավ քննադատական հայտարարությամբ: Սա իր հերթին հանգեցրեց բացահայտ հակաարևմտյան տրամադրությունների Ադրբեջանի իշխող կլանում, և վերջինիս թիրախում սկսեցին հայտնվել Ադրբեջանում գործող արևմտյան ֆոնդերը: USAID, NED, EED և այլ հայտնի կազմակերպություններ սկսեցին մեղադրվել Ադրբեջանում ընդդիմադիրներին ֆինանսավորելու մեջ, ինչը, ըստ Ադրբեջանի, սպառնում է երկրի կայունությանը:
Երկրորդ՝ ԱՄՆ-ն կոչ էր արել Ադրբեջանի իշխանություններին դիմել Վենետիկի հանձնաժողով՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար: Իր հերթին Վենետիկի հանձնաժողովը ևս հանդես էր եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով Ադրբեջանում Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ կապված եզրակացություն կազմել՝ նշելով, սակայն, որ Ադրբեջանի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությունը կրում է չափազանց սահմանափակ բնույթ: Այս ամենից հետո նախագիծը Վենետիկի հանձնաժողով չներկայացնել, մանավանդ որ դրա՝ ոչ ժողովրդավար լինելու վերաբերյալ քննարկումները շարունակվում էին, կնշանակեր հայտնվել քննադատությունների ևս մեկ ալիքի տակ: Այլ հարց է, թե որքանով հաշվի կառնվի Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացվելիք եզրակացությունը:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծում ամենաքննադատվող կետերից են երկրի նախագահի լիազորությունների ընդլայնումը, պաշտոնավարման տարիների երկարացումը և նախագահի թեկնածուի համար նախատեսված նվազագույն տարիքային շեմի իջեցումը:
Ճիշտ է՝ դեռ հանրաքվեից հետո էլ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում լարվածությունը կպահպանվի ՝ հաշվի առնելով սպասվելիք արդյունքները և դրան հասնելու համար օգտագործված գործիքները, սակայն ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում ունեցած շահերն ու Ադրբեջանի նավթադոլարները, որոնք գոնե առ այսօր հարցեր են լուծում, «կխանգարեն» Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքական գծի մեջ էական փոփոխություններ մտցնել:
այլ նյութեր այս թեմայով
- Բայրամովը և Աբդոլահիանը քննարկել են Բաքվի և Թեհրանի միջև խնդիրները Տեղեկության համաձայն՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների...
- Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Երևանի ու Բաքվի միջև նոր էսկալացիայի վտանգի մասին Թուրք նախարարն իր հոդվածում նշել է նոր էսկալացիայի սպառնալիքի և խաղաղ համաձայնության հասնելու փորձերու հաջողության...
- Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին Երրորդ խնդիրը տարածաշրջանում պետական սահմանների փոփոխությունների անօրինականությունն է։
- Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա Բայրամովը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության...
- Ադրբեջանում Ռուսաստանի և Իրանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տնտեսական և տարանցման ոլորտներում, հատկապես Հյուսիս-հարավ...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ