ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

ԱՄՆ-ի Կոնգրեսում լսումներ կանցկացվեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

zn.ua

Միացյալ Նահանգների Կոնգրեսում սեպտեմբերի 15-ին լսումներ կկայանան Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման թեմայով, հայտնում է contact.az-ը:

Լսումները կանցկացվեն «Ադրբեջան. արդյո՞ք մարդու իրավունքների պաշտապանությունը կարևորություն ունի» խորագրով՝ Կոնգրեսի՝ մարդու իրավունքների պաշտպանությամ զբաղվող Լանտոսի հանձնաժողովի նախաձեռնությամբ: 

Լսումների նպատակն է քննարկել ներկայում Ադրբեջանում տվյալ թեմայի շուրջ տիրող իրավիճակը, ինչպես նաև գնահատել դրա հետևանքներն ԱՄՆ-ի քաղաքականության համար: 

«2014 թվականից սկսած Ադրբեջանի կառավարությունը, նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ավելացրել է այլախոհների նկատմամբ գործադրվող ճնշումը, լրագրողների, ընդդիմադիրների, կրոնական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ հետապնդումները... Հավաստի տվյալներով՝  Ադրբեջանում կա ավելի քան 100 քաղբանտարկյալ», - նշվում է հանձնաժողովի նյութերում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 22.53 կմ/ժ
20 C°
 
20°  32° 
26.06.2018
20°  34° 
27.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: