ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը կապված է մեր երկրի կայուն և երկարաժամկետ զարգացման հիմնախնդիրների հետ. լսումներ ԱԺ-ում
Համաձայնագրի դրույթների կյանքի կոչելը կենսական կարևորություն ունի մեր երկրում բարեփոխումների շարունակականության տեսանկյունից և կապված է մեր երկրի կայուն և երկարաժամկետ զարգացման հիմնախնդիրների հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը այսօր ԱԺ-ում ընթացող «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
«Համաձայնագիրը ընդգծում է հավասար գործընկերության վրա հիմնված սերտ և կանոնավոր համագործակցությունը խթանելու, ՀՀ և ԵՄ միևջև հարաբերությունների ամրապնդման և բարեփոխումների իրականացումը: Անդրադարձ է կատավրում միջազգային անվտանգության և խաղաղության խթանման հարցերին՝ համաձայնեցված ձևաչափերով հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Առանձնակի և հստակ անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի խնդրին խաղաղ և երկարատև կարգավորման հարցին: Կարևոր է, որ համաձայնագիրը վերահաստատում է ԵՄ հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմված միջազգային իրավունքի և սկզբունքների վրա», - նշել է փոխնախարարը:
Համաձայնագրում խոսվում է անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի և դրանց կանխարգելման շուրջ կողմերի մոտեցումների, Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման բանակցությունների մեկնարկի, առևտրի և ներդումների զարգացման, մրցունակության խթանման, տնտեսական արդիականացման և վերակառուցման մասին: Խոսվում է Հայաստանի Հանրապետության հանձնառության մասին իր օրենսդրությունն Եվրամիության օրենսդրության համապատասխան մասերին մոտարկելու վերաբերյալ որպես լայնածավալ բարեփոխումներին ուղղված քայլ:
«Համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք», - նշել է Կարեն Նազարյանը:
«Հեռանկարային ուսումնասիրություններ և նախաձեռնություններ» կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքագետ Տիգրան Թորոսյանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագիրն աննախադեպ է համարում Հայաստանի համար թե իր ընդգրկմամբ, թե իրական հնարավորություններով: Քաղաքագետի կարծիքով համաձայնագիրը նաև չափազանց կարևոր է հետխորհրդային տրանսֆորմացիայի գործընթացի շրջանակներում, որովհետև ավելի քան երկու տասնյակ երկրների մեջ այս անցած քառորդ դարից ավելի ճանապարհի ընթացքում սա միակ դեպքն է, երբ ինտեգրում է տեղի ունենում միաժամանակ երկու ուղղություններով։ «Սա, իհարկե, տալիս է շատ լայն հնարավորություններ, բայց միաժամանակ առաջադրում է չափազանց լուրջ մարտահրավերներ՝ ներկայիս խիստ լարված աշխարհաքաղաքական մրցակցությունը, մեկ ուղղությամբ կատարվող քայլերի նախագծման ու իրականացման ընթացքում մյուս ուղղությամբ ձևավորվող սահամանափակումների հաղթահարումը և այլն»,- լսումների ժամանակ նշեց Թորոսյանն՝ ընդգծելով, որ եթե այս ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, համաձայնագիրը կարող է մնալ լավ հնարավորությունների մի փաստաթուղթ:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, իր հերթին կարևորելով նման քննարկումներ անցկացնելու փաստը, նշեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը երկկողմ համագործակցության պայմանագիր չէ, որովհետև այն ոչ միայն ՀՀ-ԵՄ, այլ՝ ՀՀ և ԵՄ անդամ պետությունների միջև համաձայնագիր է: «Համաձայնագրում նշված քայլերի մի մասը շատ շուտով կիրականացվի, այդուհանդերձ, մենք ակնալում ենք անդամ պետությունների մասնակցությունը դրա կյանքի կոչման հեռանկարների համար», - նշեց Սվիտալսկին:
Դեսպանն ընդգծեց, որ համաձայնագրում չկա որևէ դրույթ, որը կարելի է դիտարկել որևէ մեկի դեմ: «Այս համաձայնագիրը շատ լավ մոդելային դրույթ կլինի ԵՄ անդամ այլ պետությունների համար, որոնք հանդիսանում են այլ միությունների անդամներ», - նշել է դեսպանը: Համաձայնագրի կյանքի կոչման համար Սվիտալսկին նաև կարևորեց ՀՀ և ԵՄ խորհրդարանների ու քաղհասարակության գործոնը:
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Մարգարիտ Եսայանն ևս, անդադառնալով քաղհասարակության դերակատարմանը, ընդգծեց, որ բացի դիվանագիտական կորպուսից համաձայնագրի ստորագրման գործում մեծ դերակատարում է ունեցել նաև քաղաքացիական հասարակությունը:
Լիանա Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանին հաջողվեց խուսափել նման իրավիճակներում անխուսափելի թվացող երկընտրանքի խնդրից: «Որպեսզի կարողանանք կյանքի կոչել համաձայնագիրը, շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հստակ գիտակցի և կարևորի համաձայնագիրը: Պետք չէ մոռանալ, որ եվրոպական ուղղությունը մեզ համար կարևոր է, քանի որ այն մարդակենտրոն է և հիմքում ընկած է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Այս կապացությամբ կարևոր է, որ քաղաքացիները տեսնեն այս ուղղությամբ երկրի զարգացման հեռանկարները», - նշեց Լիանա Հովհաննիսյանը՝ կարևորելով հանրությանն իրազեկելու հարցում պետական մարմինների հանրային կապերով զբաղվող կառույցների, ԶԼՄ-ների, փորձագիտական շրջանակների և ՀԿ-ների դերակատարումը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ