ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նորանշանակ վարչապետը հանձնարարել է վերանայել գազի և էլեկտրաէներգիայի սակագները

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում առաջին անգամ այսօր վարեց Կառավարության նիստը: Հենց սկզբում նա հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին. «Հանձնարարում եմ ՊԵԿ-ին, որպեսզի բոլոր տնտեսվարող մարմինները կարգապահ, անվերապահորեն կատարեն հարկային պարտավորություններ: Հարկային տեսչական ստուգումները կատարվեն միայն ռիսկային համարվող տնտեսվարողների մոտ, ՓՄՁ-ներում  հնարավորինս զերծ մնան: Այս բոլոր աշխատանքները պետք է կատարվեն՝ առանց բիզնեսին խոչընդոտելու՝ որևէ ստուգում չպետք է խանգարի բիզնեսի ամենօրյա աշխատանքին», հայտնում է Ա1+-ը:

Վարչապետը հանձնարարեց նաև ՀԾԿՀ-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման աշխատանքներ իրականացնել. «Մաքսիմալ նվազեցնել սակագները սոցիալապես անապահովների համար, խթանել բիզնեսի, հատկապես վերամշակող ճյուղերի համար սակագների վերանայումը: Այս ամենը չպետք է անել ի հաշիվ պետական բյուջեի, այլ  միայն ի հաշիվ տնտեսվարողների»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: