ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հիլարի Քլինթոնի բարձրացրած աղմուկը. Քաղաքական գործիչներն ու նրանց նմանակները

telegraph.uk

Լինում են դեպքեր, երբ մարդկանց արտաքին նմանությունն այնքան է, որ կարելի է նրանց անգամ շփոթել։ Սա վերաբերում է նաև աշխարհահռչակ քաղաքական գործիչներին:

Շատ առաջնորդներ իրենց նմանակներն ունեն և հաճախ նրանց օգտագործում են իրենց անվտանգության նկատառումներից ելնելով։ Նմանակներ ունեին այնպիսի պատմական գործիչներ, ինչպիսիք էին Իոսիֆ Ստալինը, Ադոլֆ Հիտլերը:

Մեր օրերում շատերը պնդում են, որ իրենց նմանակներին են երբեմն օգտագործում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու նախագահ Վլադիմիր Պուտինը:

Image result for putin lookalike

 

Իսկ ահա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նմանակներից մեկը` երիտասարդ Սյաո Ժուգոն, ով ոչ միայն արտաքնապես է նման պետության ղեկավարին, այլև շատ լավ նմանակում է նրա շարժուձևն ու խոսքը, ապրում է Չինաստանի կենտրոնական Սիչուան նահանգում:

օբ

ԱՄՆ նախկին պետքարտուղար և ներկայիս նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն էլ այժմ մեծ աղմուկ է բարձրացրել ենթադրյալ նմանակի պատճառով, ով իբր օրերս իր փոխարեն հանրության առաջ է դուրս եկել:

Բանն այն է, որ սոցիալական կայքերի մի շարք օգտատերեր պնդում են, թե  դեմոկրատ Քլինթոնը սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ ինքնազգացողության վատանալու պատճառով որոշել է իր նմանակին հետագայում օգտագործել:

Օգտատերերը ակտիվորեն լուսանկարներ են հրապարակում և համեմատություններ անցկացնում` «ֆիզիկական տարբերություններ» գտնելով Քլինթոնի նախկին և նոր լուսանկարների միջև:

Քանի որ Քլինթոնը լուրջ հիվանդ է թոքաբորբով, ըստ օգտատերերի, ստիպված է նմանակին օգտագործել՝ հիվանդությունը թաքցնելու համար։

Ինչևէ, հետաքրքրական է նաև, որ մինչ այս վերջին աղմուկը, տարիներ շարունակ Հիլարի Քլինթոնին նմանեցնում էին բրիտանացի դերասանուհի Էմմա Թոմփսոնին, ով ի դեպ պակաս հայտնի չէ նաև իր հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար:

Image result for emma thompson hillary clinton

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.02.2025
       
    26.02.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: