ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրիմի սցենարը հնարավո՞ր է Հարավային Օսիայի և Մերձդնեստրի դեպքում

pikabu.ru

Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո անցել է ավելի քան երկու տարի, սակայն Արևմուտքը դեռևս չի «ներել» Մոսկվային դրա համար՝ չնայած որ գործընթացը տեղի է ունեցել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Արևմուտքը շարունակում է երկարացնել հակառուսական պատժամիջոցների գործողության ժամկետը, և հաշվի առնելով, որ որոշ չճանաչված պետություններ ցանկանում են կրկնել Ղրիմի սցենարն՝ այդ պատժանմիջոցների ցանկը կարող է ավելանալ:

Այսպես, 2017 թվականին Հարավային Օսիայում նախատեսվում է հանրաքվե անցկացնել Ռուսաստանի Դաշնությանը միանալու հարցով: Այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տալիբովը՝ նշելով, որ այդ նպատակով պետք է հանրապետության սահմանադրությունում փոփոխությունները մտցնել, որոնք նախագահին իրավունք կտան դիմելու Ռուսաստանի նախագահին միասնական միութենական մարմին ստեղծելու խնդրանքով, որին կփոխանցվեն Ցխենվալի լիազորությունները: «Այսպիսով, մենք Ռուսաստանին ազատում ենք քաղաքական ռիսկերից, որոնք կարող էին առաջանալ ուղղակի միանալու դեպքում», - նշել է նա: Այս կապակցությամբ Տիբիլովը նաև հիշեցրել է, որ 1992 թվականին հանրապետությունում արդեն անց է կացվել հանրաքվե Ռուսաստանին միանալու հարցով, և բնակչության մեծ մասը քվեարկել է ՌԴ-ին միանալու օգտին: 

Ռուսաստանին միանալ ցանկանում է նաև Մերձդնեստր: Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը վերջերս հրամանագիր է ստորագրել հանրապետության օրենսդրությունը ռուսականի հետ համապատասխանեցնելու մասին: Նշվում է, որ հրամանագիրը, որի գործնական նպատակը պետք է դառնա հանրապետության՝ Ռուսաստանին միանալը, իրականացվում է 2006 թվականի հանրաքվեի արդյունքների իրականացման շրջանակներում: Նշենք, որ այդ հանրաքվեի ժամանակ Մերձդնեստի բնակչության 97,2 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանին միանալուն:

Փորձագետներն այս կապակցությամբ նշում են, որ Տիրասպոլի այս որոշումն ուղղված է ավելի շատ ներքին լսարանին. երկրում դեկտեմբերին նախատեսված են նախագահական ընտրություններ: Վերլուծաբաններն ընդգծում են նաև, որ այդ որոշումն ուղղված է Մոլդովայում աճող ռումինամետ տրամադրությունների դեմ:

Ինչ վերաբերում է Հարավային Օսիային, ապա նշենք, որ չնայած Ցխինվալիում նշում են, որ Ռուսաստանին միանալով ցանկանում են վերացնել պատմական անարդարությունը և վերամիավորվել Հյուսիսային Օսիայի հետ, սակայն փորձագետներն այստեղ ևս նման հանրաքվե անցկացնելու միջոցով ներքաղաքական հարցեր լուծելու ցանկություն են տեսնում: Հարավօսական քաղաքական գործիչները ընտրություններին ընդառաջ փորձում են բարձրացնել իրենց վարկանիշը, իսկ հանրաքվեի նախաձեռնումը լուրջ դիվիդենտ կարող է դառնալ:

Հարկ է նշել նաև, որ Կրեմլում միանգամայն անտարբեր են վերաբերում իրենց հովանավորյալների նման հայտարարություններին՝ համենայն դեպս արտաքուստ: Մոսկվան հստակ գիտակցում է, որ Ղրիմի միացումից հետո այդ նույն սցենարի կրկնությունը Հարավային Օսիայում և Մերձդնեստրում կարող է կտրուկ ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: