ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկախությունը պիտի փայփայենք, գուրգուրենք ու է՛լ ավելի ուժեղացնենք. Պավել Սարգսյան

menq.org

ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն ՀՀ պետական խորհրդանշանների մասին զրուցեց «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Պավել Սարգսյանի հետ:

 

- Անկախության 25 տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են կրել ՀՀ պետական խորհրդանշանները:

- Ինչպես յուրաքանչյուր նորաստեղծ պետության խորհրդանշաններ, ավելի շատ փոփոխություններն իրենց ընկալման մեջ են եղել, իսկ ֆիզիկական փոփոխություններն ու գաղափարաբովանդակային շտկումները, կարծում եմ, մոտ ապագայում կսկսեն իրականացվել:

Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:

- Իրականում՝ գաղափարաբովանդակային և դետալային. ավելի ճշգրիտ կլինի ասել, որ այդպիսի փոփոխություններ են լինելու, այսինքն՝ «փոփոխություն» ասվածը «խմբագրում» տարբերակով է լինելու, որովհետև եթե նույն մեր զինանշանի վրա պատկերված է առյուծ, որը մի տեսակ հիվանդ կատվի տեսք ունի, ինքը պիտի ավելի առնական լինի: Շատ-շատ դետալներ կան:

-Արդյո՞ք բավարար կարելի է գնահատել ՀՀ պետական խորհրդանշանների ընկալումը հանրության շրջանում: Ի՞նչ քայլեր են այդ ուղղությամբ ձեռնարկվել կամ ձեռնարկվում:

- Մեղմ ասած՝ դա բավարար չի կարելի համարել, որովհետև ունենալով ընդամենը 25 տարվա նորանկախ պետականություն՝ մեր հասարակության մեջ խորհրդանիշերի նկատմամբ պատշաճ վերաբերմունք և մշակույթ ձևավորված չէ, և դրանով պայմանավորված՝ պետությունը դեռ շատ-շատ անելիք ունի: «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը 2010թ.-ից պետական խորհրդանիշների հանրահռչակման ծրագրեր է իրականացնում:

Հիմնականում այդ ծրագրերն այն հանրահռչակված ծրագրերն են, օրինակ՝ պետական խորհրդանիշների տոնը, ամեն տարվա հուլիսին արդեն ավանդույթ դարձած քայլերթը, ամսագրերի հրատարակումը, տարբեր ծրագրերի, տեսահոլովակների պատրաստում ու հեռարձակում, շատ-շատ նմանատիպ ծրագրեր են, ինչպես նաև միջոցառումներ ավելի օրենսդրական դաշտում խորհրդանիշների ճիշտ կիրառության ուղղությամբ:

 -Հանրության շրջանում պարբերաբար քննարկումներ են սկսվում՝ այս կամ այն խորհրդանշանի փոփոխության հետ կապվածԻնչպիսի՞ն է Ձեր մոտեցումը տվյալ հարցի վերաբերյալ:

-Խորհրդանիշների շտկումների, խմբագրումների շուրջ լայն հասարակական քննարկում, իհարկե, լավ է, որ կա, բայց դրանով պետք է զբաղվեն ոչ թե դիլետանտները, այլ մասնագետները: 2011թ.-ին մեր հիմնադրամի շրջանակում գործում է գերալդիկ խորհուրդ, որը բաղկացած է տարբեր ոլորտների ավելի քան քսան մասնագետներից, որոնք իրենց գործի գիտակներն են: Իրենց հետ շատ առաջարկություններ ենք իրականացրել և նույն 2012թ.-ին հիմնել ենք դրոշի և զինանշանի պետական և ազգային ստանդարտ, որը մինչ այդ չկային: Այդ ստանդարտով մենք հստակեցրել ենք դրոշի գույները, կիրառության կարգը, ինչը մոտ մի քսան օր առաջ Կառավարության որոշմամբ օրենքի ուժ ստացավ:

Ասեմ, որ զինանշանի վրա ներկայումս բավականին լուրջ աշխատանքներ է իրականացնում մեր խորհրդի անդամ, Նկարիչների միության անդամ Կարեն Աղամյանը: Աշխատանքներն արվում են և՛ մեր քննարկումների արդյունքների, և՛ իր սեփական նախաձեռնությունների հիման վրա: Դիզայներական շատ դետալներ պատրաստ են, որոնցից յուրաքանչյուրն ունի թե՛ իր գաղափարաբովանդակային, թե՛ նկարչական դիզայներական հիմնավորումները:

-Անկախության 25 ամյակի հետ կապված՝ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

- Նախ, իհարկե, շնորհավորենք մեր անկախության տոնի կապակցությամբ: Կարծում եմ, որ սա մեր ամենակարևոր ձեռքբերումն է, և այն պիտի փայփայենք, գուրգուրենք ու է՛լ ավելի ուժեղացնենք, «անկախացնենք» մեր պետականությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: