Ռոհանին կայցելի Հայաստան. հայ-իրանական հարաբերությունները ներկա փուլում
Իրանի և գերտերությունների միջև 2015 թվականի հուլիսին կնքված միջուկային գործարքը նոր փուլ բացեց Իրանի հետ Հայաստանի հարաբերություններում՝ հնարավորության տալով լիարժեք իրացնել հայ-իրանական հարաբերությունների ողջ ներուժը: Ընդ որում, քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում հայ-իրանական կապերն ակտիվացնելու ցանկությունը երկկողմ է:
Նախօրեին Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը կոչ է արել ջանքեր գործադրել բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական դաշտում կապերն ամրապնդելու համար: Հայ-իրանական հարաբերությունները որակելով «պատմական»՝ Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ «Իրանը Հայաստանի մտերիմ ընկերն է»: Իրանական Tasnim լրատվական գործակալության տվյալներով՝ Թումանյանը նշել է, որ չնայած առկա բարիդրացիական հարաբերություններին՝ երկու երկրների միջև առևտուրը ցածր մակարդակի վրա է, այն տարեկան չի գերազանցում 300 միլիոնը:
Իր հերթին, Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին օրեր առաջ իրանական ISNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կայցելի Հայաստան: Դեսպանը հույս է հայտնել, որ Ռոհանիի մոտալուտ այցն անկյունադարձային կետ կլինի Իրան-Հայաստան երկկողմ հարաբերություններում: Հայ վերլուծական շրջանակներն էլ ակնկալում են, որ Իրանի նախագահի այցը հնարավորություն կտա նոր շունչ հաղորդել ինչպես հայ-իրանական հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:
Ամփոփելով վերջին մեկ տարվա արդյունքները՝ պետք է փաստել, որ ձեռքբերումներ իսկապես եղել են, այլ հարց է, որ դրանք բավարար անվանել չի կարելի: Մասնավորապես, օգոստոսին ուժի մեջ մտավ Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրի վերացման վերաբերյալ հուշագիրը: Բացի այդ, ինչպես «Ազատության» հետ զրույցում հայտնել է իրանագետ Վարդան Ոսկանյանը, «երկու երկրներն այսօր աշխատում են մի շարք համատեղ ծրագրերի վրա, որոնք թույլ կտան նոր մակարդակի բարձրացնել տնտեսական հարաբերությունները. «Խոսքը գնում է արդեն իսկ շինարարության փուլում գտնվող երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի մասին, որի շահագործման հանձնելուց հետո հայ - իրանական տնտեսական շրջանառությունը հարյուր տոկոսով աճելու է: Կոնկրետ իրականացված գործարքներից կարելի է նշել նաև Հայաստանի միջոցով Վրաստան արտահանված իրանական գազը»: Բայց այնպիսի հեռանկարային ոլորտում, ինչպիսին է, օրինակ, ՏՏ ոլորտը, իրանագետի կարծիքով Հայաստանը դեռևս չի կարողացել լիարժեքորեն օգտվել Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների վերացումով ընձեռված հնարավորությունից:
Տնտեսական համագործակցությունից բացի հայ-իրանական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է նաև քաղաքական համագործակցությունը: Այս ուղղությամբ ևս կապերն աստիճանաբար ակտիվանում են: Սեպտեմբերի կեսերին Թեհրանում կայացան ՀՀ և ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում: Պահպանելով դրական չեզոքություն՝ Իրանը պատրաստակամություն է հայտնում ստանձնելու նաև միջնորդական առաքելություն:
Ամենատարբեր ոլորտներում հայ-իրանական հարաբերությունների զարգացման ներուժն, իսկապես, շատ մեծ է: Չափազանց կարևոր է այսօր չթուլացնել հարաբերությունների զարգացման տեմպը և օգտվել ընձեռնվող յուրաքանչյուր հնարավորությունից համագործակցությունն ավելի խորացնելու համար:
այլ նյութեր այս թեմայով
- ՌԴ և ԻԻՀ հյուպատոսություններն անվտանգային առումով դրական կլինեն. Սյունիքի մարզպետ «Երկու դեպքում էլ մեծ աշխատանք է կատարվել և մեծ ազդեցություն կարող է ունենալ»,– ասաց մարզպետը` խոսելով Իրանի հյուպատոսության...
- Իրանն ու Հայաստանը քննարկում են «Արաս և Մեղրի» համատեղ ազատ գոտու ստեղծման հարցը Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Արաս և Մեղրի» համատեղ ազատ գոտու ստեղծման, համատեղ սահմանային անցակետի,...
- Իրանից Հայաստան արտահանման ծավալն աճել է 60 տոկոսով Նույն ժամանակահատվածում Իրանը Հայաստանի հետ փոխանակել է ընդհանուր առմամբ 1477 հազար տոննա ապրանք՝ 478 միլիոն դոլար...
- Իրանում հույս են հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը «Հարավային Կովկասի տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխություն լարվածություն է ստեղծում, ինչից կօգտվեն...
- Հանրահավաք Նոր Ջուղայում՝ ի զորակցություն Արցախի Հանրահավաքին ներկա են եղել ազգային մարմինների ներկայացուցիչներ, Հայ Դատի հանձնախմբի ու միությունների անդամներ,...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ