ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շվեյցարիան ընդդեմ փարանջա կրելու

reportuk.com

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել կնոջ դեմքն ամբողջությամբ ծածկող մուսուլմական հանդերձանքի արգելքի մասին օրինագծին: Նիքաբը, փարանջան, բուրկինին եւ չադրաներն արգելող օրինագծին կողմ է արտահայտվել 88 պատգամավոր, դեմ՝ 87-ը, հայտնում է BBC-ն:

Երկրում անցկացված հարցումների համաձայն՝ օրինագիծը պաշտպանում է հարցվածների 71 տոկոսը:

Դեմքը ծածկող հագուստն արգելող օրինագծի հեղինակը Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր Վալտեր Վոբմանն է: Նրա կարծիքով՝ արգելքը կօգնի պահպանել Շվեյցարիայի ազգային մշակույթը և պաշտպանել երկիրն արմատական իսլամից:

Որպես հիմք է ընդունվել Տիչինո կանտոնայում գործող նմանատիպ օրենքը, որն ընդունվել էր տարածաշրջանային հանրաքվեով դեռևս 2013-ին՝ արգելելով հիջաբ, գլխաշոր կամ նիքաբ կրելը: Օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի 7-ին, իսկ օրինախախտներին 9200 եվրո տուգանք է սպառնում:

Օրենքի կատարման վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, որի նպատակով ներքին գործերի վարչությունում հատուկ հաստիք է սահմանվելու` «միջմշակութային միջնորդ», ով սովորեցնելու է իրավապահ մարմինների աշխատակիցներին, թե ինչպես է պետք վարվել պոտենցիալ օրինախախտների հետ:

Որպեսզի արգելքը գործի պետական մակարդակով, այն պետք է հավանություն ստանա նաև Շվեյցարիայի վերին պալատի պատգամավորների կողմից, իսկ հետո նաև կառավարության:

Նշենք, որ հանրային վայրերում հիջաբ կրելու արգելքը գործում է մի քանի այլ եվրոպական երկրներում ևս: Մասնավորապես Ֆրանսիայում համանման օրենքն ուժի մեջ է մտել 2011-ին: Դրանից հետո մի քանի մահմեդական կանայք դիմել էին դատարան` բողոքելով դավանանքի իրավունքի սահմանափակման դեմ: 2014-ի հուլիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատեց իշխանությունների պահանջի օրինականությունը: Ֆրանսիայում հիջաբ կրելու համար 150 եվրո տուգանք է սպառնում:

Իսկ այս տարի Ֆրանսիայի մի քանի հարավային քաղաքներում արգելել են նաև «բուրկինին»՝ հատուկ փակ հանդերձանքը լողի համար: Շատ իրավապաշտպան ակտիվիստներ փորձել են վիճարկել այդ որոշումը դատարանում: 




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: