ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՏՄՊՊՀ. Yandex Taxi-ն հակամրցակցային է գործում

samaralife.wordpress.com

«Յանդեքս» (Yandex Taxi) տաքսի ծառայության հակամրցակցային գործունեությունը հայտնվել է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարույթում: Այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շիբոյանը՝ իր նախագահությամբ Մոսկվայում տեղի ունեցածԵՏՄ և ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների խորհրդի նիստում:

Նիստի ընթացքում Շաբոյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի մրցակցային մարմնի վարույթում գտնվող և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի քանի գործեր: Մասնավորապես, այս պահին Հանձնաժողովը ուսումնասիրում է էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայություն կազմակերպող ընկերությունների գործը: Խոսքը վերաբերում է վերջերս հայկական շուկա մուտք գործած «Յանդեքս» տաքսի ծառայությանը: Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրել ընկերության վարքագիծը, քանի որ շուկա մուտք գործելու օրվանից վերջինիս գործունեության մեջ նկատվել են մրցակցային օրենսդրության հնարավոր խախտման դրսևորումներ:

Շաբոյանը տեղեկացրել է, որ «Յանդեքսի» մեկնարկային պայմաններն ի սկբանե եղել են ընկերության համար խիստ շահավետ: Ի տարբերություն նույն ծառայությունը մատուցող անհատների կամ ընկերությունների, «Յանդեքսը» չի վճարում մյուսների համար պարտադիր համարվող լիցենզավորման տուրքը, վարորդների եկամտային հարկը և արտոնագրային վճարը, որն արդեն իսկ առավել մրցակցային պայմաններ է ապահովում վերջինիս համար: Հանձնաժողովը, ընկերության վարքագծի ուսումնասիրության ընթացքում բացահայտել է մի շարք հանգամանքներ, որոնք փաստում են, որ ընկերությունը դաշտում գործում է անարդար մրցակցային կանոններով:

Օրինակ, «Յանդեքսը» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին փաստացի կատարած յուրաքանչյուր մինիմալ պատվերի համար վճարում է 500 դրամ, ինչն առնվազն բիզնես տրամաբանությունից դուրս գործելաոճ է: Քանի որ Հայաստանում գործում են էլեկտրոնային հարթակների միջոցով աշխատող այլ տաքսիներ ևս, ապա Հանձնաժողովը այս պահին ուսումնասիրում է վերջիններիս վարքագիծը նույնպես: Խոսքը վերաբերում Է «GG տաքսի» և «Մոբի տաքսի» ընկերություններին: Ավարտին կհրապարակվի իրավախախտումների վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը:

Նիստը նախագահող Շաբոյանը խոսել է նաև ՀՀ մրցակցային մարմնի ուշադրության կենտրոնում գտնվող այլ թեմաների շուրջ: Կարևորվել է հատկապես ՀՀ ՏՄՊՊՀ նախաձեռնությամբ սկիզբ դրված և այսօր արդեն զգալի հաջողությամբ իրականացվող ՌԴ առևտրային ցանցերի և հայ արտադրողների համագործակցության խնդիրը:

«Մեր հանդիպումից ընդամենը մի քանի ամիս անց արդեն կարող ենք խոսել զգալի ձեռքբերումների մասին: Այսօր արդեն տասնյակ տնտեսվարողներ Հայաստանում, ինչպես նաև ՌԴ-ում, որոնցից մի քանի խոշոր ընկերությունների ղեկավարներ այստեղ ներկա են, իրենց գոհունակությունն են հայտնում մատակարարման ոլորտում ստեղծված նոր ու ավելի բարեկիրթ հարաբերությունների համար: Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ խիստ կարևորում եմ բարեխիղճ վարքագծի կանոնների կիրառումը, որն իրավական հիմքի վրա կդնի և կկանոնակարգի մատակարար-առևտրային ցանց փոխհարաբերությունները:

Ապրանքի ձեռքբերումից սկսած մինչև իրացում և վճարում, ինչպես նաև տարաձայնությունների առաջացման դեպքում լուծման մեխանիզմները ևս ներառելու ենք փաստաթղթում»,-նշել է Շաբոյանը և հավելել, որ համատեղ վարույթների իրականացման շտաբի անդամներին հանձնարարվում է սեղմ ժամկետներում ծանոթանալ փաստաթղթի նախագծին և նախքան ուժի մեջ մտնելը ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

ՏՄՊՊՀ նախագահը շտաբի անդամներին տեղեկացրել է, որ հաջորդ նիստի առանցքային թեմաներն են լինելու գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության, մատչելի պայմաններով բնակարանաշինության խոչընդոտներին, ինչպես նաև ավիատոմսերի վաճառքի գնային քաղաքականությանն առնչվող հարցերը և հանձնարարել է ներկայացնել այդ ուղղություններով իրենց երկրներում կատարվող աշխատանքները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: