ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի որոշումը վերջնական է և անփոփոխ. Բունդեսթագի փոխնախագահ

alchetron.com

Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի համոզմամբ` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը ճիշտ որոշում էր:

«Այո, Գերմանիայի խորհրդարանում մենք որոշեցինք առաջադրել Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը և շատ երկար քննարկումներից հետո այն ընդունեցինք: Ըստ իս` դա մի քայլ էր դեպի ճշմարտություն, իսկ ճշմարտությունն էլ մեկ քայլ առաջ է դեպի խաղաղություն, այսինքն` սա խաղաղության հասնելուն միտված քայլ էր: Արդեն շուրջ 100 տարի է անցել. կարծում եմ` արդեն ժամանակն էր դա անելու: Մենք կկարողանանք գնալ դեպի ապագա, եթե հիշենք անցյալը: Դա անհրաժեշտություն է»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Բունդեսթագի փոխնախագահը:

Հարցին, թե ինչ է կարծում հունիսի 2-ի բանաձևի ընդունման վերաբերյալ Թուրքիայի արձագանքի մասին, հատկապես վերջին զարգացումներից հետո, երբ Թուրքիան պահանջել էր Գերմանիայից հետքայլ կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից, նա պատասխանել է. «Գերմանիայի խորհրդարանում կայացրած մեր որոշումը վերջնական է, և մենք չենք փոխելու այն»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: