Նոր շունչ Արցախի ժամանցային կյանքում
Նրանք, ովքեր առնվազն տարին մեկ անգամ այցելում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, չեն կարող չնկատել, որ տարեցտարի Արցախում երիտասարդների և ընդհանրապես արցախցիների առօրյան էլ ավելի հետաքրքիր և հագեցած է դառնում այնտեղ կազմակերպվող և ավելի հաճախակի բնույթ ստացած մշակութային, կրթական տարբեր միջոցառումների շնորհիվ: Սրան նպաստում է նաև վերջին շրջանում Արցախում զարգացող փաբային, իսկ ավելի ճիշտ՝ գինետնային մշակույթը:
Հայկական երկրորդ հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում փաբային կամ, ավելի ճիշտ, գինետնային մշակույթի զարգացման վառ օրինակներից է «Մուկլիմանդիլ» (Արցախի բարբառով «մուկլիմանդիլ» նշանակում է սարդոստայն) փաբը, որն արդեն հասցրել է սիրվել արցախցիների կողմից: Եթե հնարավորություն ունենաք երեկոյան այցելելու այդ վայրը, դուք այնտեղ կհանդիպեք բազմաթիվ ծանոթների, ովքեր գինու կամ սուրճի բաժակի շուրջ մտերմիկ մթնոլորտում ակտիվ քննարկում են տարբեր թեմաներ:
«Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում «Մուկլիմանդիլ» գինետան համասեփականատեր Նաիրա Իսրայելյանը, անդրադառնալով Արցախում նման հաստատություն ունենալու մտահաղացմանը, մասնավորապես նկատեց․
«Մենք ուզում էինք ստեղծել մի ցանց, որով կապելու էինք Արցախն աշխարհին: Դե, քանի որ Արցախում ենք, ուրեմն ոչ թե «ցանց», այլ «մուկլիմանդիլ» պիտի լիներ անունը։ Մարքեթինգի ոլորտում անունը մեզ մեծ հաջողություններ բերեց հենց սկզբից։ Անունն առաջին անգամ լսելիս բոլորը ժպտում են, դա հենց մեր նպատակներից մեկն էր։ Մեզ մոտ շքեղություն չկա, ամեն ինչ շատ պարզ է ու հասարակ, «արդուզարդը» լրիվ ձեռքի աշխատանք է։ Մենք ստեղծել ենք մի վայր, որտեղ մարդիկ ազատ են, անկաշկանդ, յուրաքանչյուր հետաքրքիր գաղափար մեր հաճախորդների կողմից կարող է տեղ գտնել մեր միջոցառումների ցանկում։ Վայր, որը կխթանի երիտասարդության ակտիվացմանն ու ավելի շատ մոտիվացնող կլինի»:
Ստեփանակերտում մեկ այլ նորաբաց հետաքրքիր ժամանցային վայր է "Art Café Remark" սրճարանը: «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում հաստատության ներկայացուցիչը, նույնպես անդրադառնալով մտահաղացմանը, մասնավորապես նկատեց.
«Փորձել ենք անսովոր, Ստեփանակերտում չկրկնվող, ազատ մթնոլորտով ու հետաքրքիր տեղ ստեղծել, ու, ինձ թվում է, մենք այդ հարցում հաջողեցինք: Գաղափարը վաղուց էր ծագել, բայց մինչև վերջ չէր հասունացել: Ռեմարկի «Հաղթական Կամարը» (Arc de Triumph) գրքից ոգևորված, գրքի միջի սրճարաններով, ռեստորաններով ոգեշնչված՝ որոշեցինք հենց Ռեմարկ անվանումն ընտրել: Սրճարանը տարբերվում է մյուսներից ինտերիերով, մատուցմամբ, մթնոլորտով (շատ ջերմ մթնոլորտ է ստեղծում վինիլի նվագարկիչը)»:
Հասկանալու համար թե ինչպես են արցախցիներն ընդհանրապես վերաբերվում իրենց մոտ զարգացող այս մշակույթին, փորձեցին զրուցել նրանցից մի քանիսի հետ: Սիրանույշ Սարգսյանը նկատեց․
«Հատկապես վերջին տարիներին նկատվում են որոշակի միտումներ: Հետաքրքրական է, որ այդպիսի փորձերն առավել ակտիվ կյանքի են կոչվում ապրիլյան պատերազմից հետո: Որպես օրինակ կարելի է բերել «Մուկլիմանդիլ»-ը, հենց բառացիորեն վերջին օրերին բացված ''Art cafe Remark''-ը: Ստեփանակերտից դուրս հետաքրքիր օրինակ է Ասկերան քաղաքում, կրկին պատերազմից հետո արտերկրից հայրենիք տեղափոխված երիտասարդ ընտանիքի կողմից բացված «Մեր թաղը» ընտանեկան սրճարանը»։
Իր հերթին Իրինա Սաֆարյանը նույնպես փաստեց, որ վերջին տարիներին Արցախում այս նոր մշակույթը սկսում է զարգանալ, և, ինչպես ինքը նշեց, կամաց-կամաց «սառույցը սկսում է տեղից շարժվել»։
«Ինձ թվում է, որ արցախցիները դեռևս նոր են սկսում ինչ-որ վերաբերմունք ցուցաբերել «փաբ» կոչված հաստատությունների նկատմամբ: Վերջին երկու տարիների ընթացքում, բնականաբար, կարելի է ասել, որ զգալի առաջընթաց է գրանցվել, քանի որ կամաց-կամաց սառույցը սկսում է տեղից շարժվել, և այդ փաբային մշակույթը սկսում է ներթափանցել մեր առօրյա»,- նշեց նա:
Փաբային մշակույթի վերաբերյալ արցախցիների փոփոխվող վերաբերմունքի մասին հետաքրքիր էր «Մուկլիմանդիլ»-ի համասեփականատեր Նաիրա Իսրայելյանի հետևյալ նկատառումը.
«Հասարակությունը սկզբում շատ զարմացավ անունի վրա, զարմացավ, որ առանձին կուպեներ չկա ու սեղաններն այդքան մոտ են դրված իրար (դա արել ենք միտումնավոր, ավելի շատ շփվելու և ջերմ ընկերական միջավայր ստեղծելու համար)»։
Վերջում մնում է միայն հավելել, որ փաբային մշակույթի զարգացումը և նման յուրօրինակ ժամանցային վայրերի ստեղծումն Արցախն առավել գրավիչ է դարձնում նաև օտարերկրացիների համար: Արցախ այցելած օտարերկրացիների մասին է խոսում «Մուկլիմանդիլ»-ի պատերից մեկին նկարված աշխարհի մեծ քարտեզը և քարտեզի վրա առաջացած մեծ սարդոստայնը կամ մուկլիմանդիլը, որը հյուսվել է Արցախ այցելած օտարերկրացիների կողմից («Մուկլիմանդիլ» այցելած յուրաքանչյուր օտարերկրացի թելով Արցախը կապել է իր հայրենի երկրին):
այլ նյութեր այս թեմայով
- Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի ֆինանսերի նախարար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսերի...
- Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին է ներկայացրել Արցախի նորանշանակ պետնախարարին Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գրիգորի Մարտիրոսյանին, ով աշխատանքից ազատվելուց հետո շարունակելու...
- Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ քննարկվել են հումանիտար և սոցիալական հարցեր Քննարկվել են տեղահանված գյուղերի բնակիչներին ԱՀ այլ բնակավայրերում բնակեցնելու հարցերը: Երկրի ղեկավարի խոսքով՝...
- Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի ներքին գործերի նախարար Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական...
- Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված միջոցառմանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին այցելել է Շուշի քաղաք և մասնակցել «Ազատ հայրենիք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ