ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,216.75 դրամ ԱՐԾԱԹ - 265.75 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,106.34 դրամ

Ինչո՞ւ Քերին չի տեսնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունը

Նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած  գաղափարների փոխանակման ամենամյա ֆորումին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտությանը` նշելով, որ  որոշ սառեցված հակամարտությունների, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության դեպքում, ներկայումս  չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախևառաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»:

ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը մինչև օրս բուռն քննարկումների առիթ է դարձել  ինչպես տարբեր երկրների մեդիա շրջանակներում, այնպես էլ պաշտոնական մեկնաբանություններում: Չնայած հնչող տարբեր կարծիքներին, ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը չի կարելի արտասովոր համարել, եթե այն դիտարկենք հետևյալ տեսանկյունից:

Ի՞նչ ասել է «առաջնորդները դրան պատրաստ չեն» և որո՞նք են այն գործոնները, որոնցով կարող է պայմանավորել առաջնորդների պատրաստ լինելը: Իհարկե, այդ գործոնները շատ են, սակայն դրանցում թերևս ամենակարևորը հակամարտության կողմ հանդիսացող հանրություների պատրաստ լինելու հանգամանք է:

Ղարաբաղյան հակամարտության դեպքում, երբ հանրությունների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու համար չեն ձեռնարկվել անհրաժեշտ քայլեր կամ ձեռնարկվել են, բայց չեն եղել անհրաժեշտ մակարդակի, խոսել հանրությունների պատրաստ լինելու մասին, մեղմ ասած անտրամաբանական է: Իսկ արդեն ապրիլյան պատերազմից հետո տվյալ խնդրի բարձրաձայնումը և որևէ տեղաշարժ ակնկալելն անգամ իրատեսական չէ:

Այս տեսակետից կարող ենք փաստել, որ ԱՄՆ պետքարտուղարի կոչն առաջին հերթին ուղղված էր հենց Ադրբեջանի ներկայիս իշխանությանը, որը պարբերաբար մերժել է հակամարտության կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված առաջարկներն (այդ թվում նաև ամերիկյան տարբեր պաշտոնյաների կողմից ներկայացված), փոխարենն իր ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությամբ և գործողություններով, շարունակ մեծացնել հանրությունների միջև առկա անվստահության վիհը: Թերևս հենց դրանով կարելի է բացատրել նաև այն հանգամանքը, որ Քերիի հայտարարությանը ադրբեջանական կողմը պատասխանեց բավական անզուսպ, քանզի բոլորի համար էլ ակնհայտ է, թե ում է այն իրականում հասցեագրված:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 39%
Քամի՝ 6.44 կմ/ժ
26 C°
 
18°  28° 
22.06.2018
18°  29° 
23.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: