ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարդկության սպառնալիքն` ըստ Թոմ Հենքսի

wallpapersdsc.net

Ամերիկյան դերասան Թոմ Հենքսը մարդկության մեծագույն սպառնալիք է համարում լայնորեն տարածված հասարակական ու քաղաքական տգիտությունը: Այդ մասին հաղորդում է  The Guardian-ը:

Նման հայտարարությամբ օսկարակիր դերասանը հանդես է եկել Ֆլորենցիայում, որտեղ մասնակցել է «Ինֆերնո» ֆիլմի ներկայացմանը:

«Անգրագիտությունը մեր մեծագույն սպառնալիքներից մեկն է, գաղափարը լրջագույն խնդիրները լուծել հեշտացված միջոցներով»,- ասել է դերասանը: «Միայն մտածեք այն մասին՝ ինչ տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում: Կամ այն որոշման մասին, որը մենք ՝ ամերիկացիներս, պետք է ընդունենք յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ»,-ավելացրել է Հենքսը:

Դերասանն ընտրազանգվածին կոչ է արել զբաղվել ինքնակրթությամբ և փորձել կանխարգելել «անհույս սցենարները», ինչպիսիք, օրինակ, նկարագրվում են «Ինֆերնոյում»:

Բացի այդ, դերասանը նշել է, որ շատ դժբախտություններ, այդ թվում «զզվելի» էկոլոգիան ու ստրկությունն ստեղծվել են մարդու կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: