ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական իշխանությունները վախենում են Աշուրայից

Այսօր շիա մուսուլմանները նշում են Աշուրան՝ Իմամ Հուսեյնի՝ Մուհամեդ մարգարեի թոռան նահատակման օրը: Շիաները Հուսեյնի մահը սգում են մուսուլմանների համար սրբազան համարվող Մուհարամ ամսվա առաջին տաս օրերին: Սգո արարողությունների կուլմինացիան համարվում է 10-րդ՝ Աշուրայի օրը, երբ 680 թվականին Քերբելայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում զոհվել է Հուսեյնը, նրա եղբայր Աբբասը և նրանց 70 ուղեկիցները: Այդ օրը սև հագած հավատացիալները երթ են անցկացնում, որի ժամանակ իրենք իրենց հարվածում են դանակներով, շղթաներով, բռունցքներով: Կանայք նստում են ճանապարհի եզրին, նրանց մի մասը լացում է, մյուսները՝ հարվածում իրենց կրծքին: Ինքնախարազանումը խորհրդանշում է Քուֆայի բնակիչների ապաշխարանքը և վիշտը, ովքեր դավաճանեցին Իմամին:

Չնայած Ադրբեջանը համարվում է շիական երկիր՝ նման զանգվածային երթերն այստեղ արգելված են: Ինչպես տեղեկացնում է Oxu.az-ը, Կովկասի մուսուլմանների վարչությունն Ադրբեջանի պետական ենթակառուցվածքների հետ համատեղ ֆեթվա է հրապարակել, որով արգելվում է Աշուրայի օրվան նվիրված զանգվածային երթերը: Ադրբեջանական իշխանություններն այդ քայլին են գնացել նախորդ տարվա փորձից ելնելով, երբ հավատացյալները, օգտվելով Աշուրայի առանձնահատկությունից, փորձել են հակակառավարական ցույցեր անցկացնել (Գյանջա, Նարդարան):

Հարկ է նշել, որ Ադրբեջանում քաղաքական այլընտրանքի բացակայության և սոցիալական դժգոհության առկայության պայմաններում Ալիևի բռնապետական վարչակարգի դեմ հասարակության որոշ շերտեր փորձում են պայքարել իսլամի միջոցով: Սակայն, Բաքվի իշխանությունները կոշտ միջոցներ են ձեռնարկում նաև նմանօրինակ ընդվզումների դեմ: Դրա վառ ապացույցն Ադրբեջանի ամենակրոնական բնակավայրում՝ Նարդարանում,  2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած դեպքերն են, երբ իրավապահները նամազի ժամանակ ձերբակալեցին իշխանությունների քննադատությամբ հանդես եկած շիա աստվածաբան Թալե Բաղըրզդեին և հատուկ գործողություն սկսեցին բնակավայրում: Բաքուն միջոցներ է ձեռնարկում ոչ միայն հակաիշխանական ելույթներով աչքի ընկած աստվածաբանների, այլ նաև նրանց հետևորդների նկատմամբ: Մասնավորապես ադրբեջանցի իրավապաշտպաններն ահազանգում են, որ իշխանություններն անհադուրժողականություն են ցուցաբերում այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ կերպ արտահայտում են իրենց կրոնավորությունը (օրինակ` մորուք են պահում):

Որոշ վերլուծաբաններ մտահոգություն են հայտնում, որ ադրբեջանական իշխանությունների նման քաղաքականությունը հասարակությանը տանում է դեպի կրոնական արմատականության:

Նշենք, նաև, որ ի տարբերություն շիական Ադրբեջանի, Հայաստանում բնակվող շիա մահմեդականներն այսօր Երևանի Կապույտ մզկիթում հայերի ու եզդիների ներկայությամբ իրականացրել են ոչ միայն աղոթք, այլ նաև սգո բազմամարդ երթ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: