ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի կրճատված ռազմական բյուջեն Ալիևի համար խնդիրներ կստեղծի

Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց  Ադրբեջանի՝ 2017թ. բյուջեի նախագիծը, որն ամրագրում է  հաջորդ տարվա համար 1 մլրդ 615 մլն 359.868 հազար մանաթ ռազմական ծախսեր: Հատկաշական է, որ ընթացիկ տարվա համար այդ ծախսերը կազմում էին 1 մլրդ 837 մլն 821,237 հազար մանաթ, իսկ 2015թ-ին՝ 3 մլրդ 783 մլն մանաթ: Ստացվում է, որ 2017թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն 2015թ. համեմատ կրկնակի պակաս կլինի:

Ռազմական ծախսերի նման կտրուկ անկումն Ադրբեջանի նման ռազմատենչ երկրի համար բավական մեծ ու խոսուն ցուցանիշ է: Մի կողմից դա ցույց է տալիս այն անմխիթար վիճակը, որում հայտնվել է ադրբեջանական տնտեսությունն այսօր, չնայած բարձրագույն մակարդակով պարբերաբար հնչող այն հայտարարություններին, թե իբր ադրբեջանական տնտեսությունը ծաղկում է: 

Բացի այդ սա բավական լուրջ հարված է «հզորացող ադրբեջանական բանակի» քարոզչական թեզին: Տարիներ շարունակ բնակչությանը ներկայանալով ռազմական հռետորաբանությամբ և «պապենական հողերը» հետ բերելու բարբաջանքով՝ ալիևյան կլանը բյուջեի ռազմական հատկացումների անվան տակ հսկայական գումարներ էր գրպանում, որոնք հետաքրքիր ձևով հայտնվում էին պանամական օֆշորային հաշվեհամարներին: Արդյունքում, մի կողմից ադրբեջանական բանակում շարունակում էր տիրել նույն անփոփոխ բարոյահոգեբանական միջավայրը, մյուս կողմից՝ բնակչության շրջանում բանակի հզորության միֆին ավելի ու ավելի էին հավատում: Ռազմական բյուջեի կրճատմամբ, Ալիևը կանգնում է բավական բարդ խնդրի առաջ, քանզի ժողովրդի հետ աշխատող քարոզչական մեքենան այլևս չի կարող նշել, թե «Ադրբեջանի ռազմական բյուջեն Հայաստանի ողջ բյուջեից այսքան անգամ մեծ է... »: 

Հարկ է նշել, որ Ադրբեջանի նման ռազմատենչ երկրի իշխանությունների կողմից ռազմական ծախսերի կրճատումն, ըստ էության, հարկադրված քայլ է՝ ելնելով բյուջեի ճեղքերի մեծացումը կանխելու անհրաժեշտությունից: Վերջին մեկուկես տարվա ընթացքում, երբ նավթ արդյունահանող երկրների մոտ համատարած ճգնաժամային իրավիճակ է՝ կապված նավթի համաշխարհային գների ռեկորդային անկուման հետ, Ալիևի կողմից Ադրբեջանի ժողովրդին ներկայացվում էր այլ՝  «սուպեր-տնտեսության» միֆը՝ որն այդ խնդիրները հաղթահարում է առանց կորուստների: Բնական է, որ այդպիսի տնտեսական «փուչիկների» ձևավորումը պետք է հանգեցներ խնդիրների ավելի խորացման, որոնց դրսևորումները միայն տնտեսական չեն: Արդյունքում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն այսօր կանգնած է իր ռազմական հռետորաբանության տապալման փաստի առաջ՝ ի դեմս ռազմական բյուջեի կրճատման: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: