ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության մասին օրենքը դեռևս պետք է հաստատվի Ֆրանսիայի նախագահի կողմից

turkishsquare.com

Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում 156 կողմ, 146 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխությունները, որոնցով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորներն այս օրինագծին միաձայն կողմ էին քվեարկել դեռևս հուլիսին: Սենատում օրինագծի շուրջ քվեարկությունը բազմիցս հետաձգվել է, քանի որ որոշ պատգամավորներ պնդում էին, որ ընդհանուր օրենքից բեկանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը: Ֆրանսիայի հայկական համայնքի կողմից իրականացված լուրջ աշխատանքի շնորհիվ Ֆրանսիայի Սենատում հաջողվեց սակայն քվեարկության դնել այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր խորհրդարանի ստորին պալատի կողմից: Այսպիսով, Ֆրանսիայի խորհրդարանը վերջանականապես ընդունեց Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրենք, որը մասնավորապես նախատեսում է Ցեղասպանության ժխտման համար մինչև մեկ տարվա ազատազրկում և 46 հազար եվրո տուգանք:

Սակայն հարկ է նշել, որ օրենքը դեռևս պետք է հաստատվի Ֆրանսիայի նախագահի կողմից: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանն ավելի վաղ՝ 2012 թվականին,  արդեն ընդունել էր նման օրինագիծ: Ի պատասխան՝ Թուրքիան սառեցրեց Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Արդյունքում նախագահ Նիկոլա Սարկոզին չստորագրեց օրենքը` ժամանակ տալով Սահմանադրական դատարանում դրա վիճարկմանը: Սահմանադրական դատարանի կողմից դրված արգելքի պատճառով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը չեղարկվեց:

Այժմ ևս չի բացառվում, որ Հայոց ցեղասպանության մասին դրույթը քննարկման դրվի Սահմանադրական դատարանում, ինչի համար անհրաժեշտ է 60 պատգամավորի աջակցությունը: Հաշվի առնելով, որ թուրքական լոբբին ևս բավական ակտիվ է աշխատում Ֆրանսիայում, Թուրքիայի համար մեծ դժվարություն չի լինի Սահմանադրական դատարանում կրկին վիճարկել օրինագիծը:

Ամեն դեպքում, Ֆրանսիայի խորհրդարանի կողմից արդեն երկրորդ անգամ Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունումը խոսում է ֆրանսիական հասարակությունում և քաղաքական շրջանակներում հստակ տրամադրվածության մասին, որին դիմակայելը Թուրքիայի համար աստիճանաբար ավելի բարդ է լինելու:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: