ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համացանցը բաժանվել է երկու ճամբարի. Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է երգիչ Բոբ Դիլանին

onbreaking.com

Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել Է 75-ամյա ամերիկացի երաժիշտ և հեղինակ կատարող Բոբ Դիլանը:

Դիլանը պարգևին արժանացել Է «ամերիկյան երգի մեծ ավանդույթում պոետական կերպարների ստեղծման» համար:

Բանն այն է, որ նրա «Blowin' in the Wind» և «The Times They Are a-Changin'» երգերը ԱՄՆ–ում քաղաքացիական իրավունքների և հակառազմական շարժումների հիմներն են դարձել։

Մրցանակի հանձնման պատվավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում: Հիշեցնենք, որ այս տարի մրցանակի համար նախատեսված գումարը 8 միլիոն շվեդական կրոն է (923 հազար դոլար):

Նշենք նաև, որ 2008 թվականի ապրիլին Բոբ Դիլանն ստացել Է «Պուլիտցերյան մրցանակ»: Նա արժանացել Է նաև Պատվո լեգեոնի շքանշանի և Ազատության նախագահական մեդալի, որն ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգևներից մեկն Է։

Բացի այդ, 75-ամյա Դիլանը 9 անգամ արժանացել է «Գրեմմի»-ի, 2000 և 2001թթ. նրան «Օսկար» և «Ոսկե գլոբուս» է շնորհվել` «Վունդերքինդներ» ֆիլմի երաժշտության համար:

Ինչ վերաբերում է գրականության նոբելյան մրցանակին, ուշագրավ է, որ ֆավորիտները, բուքմեյքերների կարծիքով, եղել են ճապոնացի հայտնի գրող Հարուկի Մուրոկամին և քենիացի գրող Նոգի Վաթհիոնգոն: Բացառված չեն եղել նաև նորվեգացի դրամատուրգ Յուն Ֆոսսենի և ամերիկացի դասական Ֆիլիպ Ռոթի թեկնածությունները, սակայն Դիլանի հաղթանակը իրոք զարմացրել է շատ շատերին:

Սոցցանցերի օգտատերերի մի մասն այդ որոշմանը վերաբերվել են բացասաբար՝ նշելով, որ բացի Դիլանից, բազմաթիվ մարդիկ կան, որ արժանի են դրան: Ոմանք կարծիք են հայտնել, որ չպետք է գրական մրցանակ շնորհվի երգերի տեքստերի համար: 

Սակայն մենք զրուցեցինք ֆանտաստ գրող Վահե Ղուկասյանի հետ, ով ասաց, որ գրականության ու երգահանության կապն ամենևին էլ նոր չէ և լավ երաժշտության լավ տեքստը հավասարազոր է գրականությանը:

«Օրինակ, նույն Վիսոցկու ու Օկուջավայի երգերի տեքստը հրատարակվում է գրքերով ու պեոզիա է համարվում: Այդ առումով նորմալ եմ համարում, որ երգահանը գրական մրցանակ է ստանում», - բացատրեց մեր զրուցակիցը:

Ըստ Վահեի՝ կոնկրետ Դիլանն այնքան մեծ ժառանգություն ունի, որ դա պետք է որևէ կերպ արժևորվեր:Հատկապես այն պարագայում, որ վերջին տարվա նոբելյան մրցանակներն այսպես թե այնպես քաղաքական են եղել, Դիլանի մրցանակը կարելի է «ամենամաքուրներից» համարել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: