ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի են դարձել Քըրք Քրքորյանի կտակի նոր մանրամասներ

barev.today

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ծանոթացել է Քըրք Քրքորյանի կտակին։ Այս մասին Օսկանյանը գրել է Facebook-ի իր էջում, փոխանցում է «Новости Армения»-ն:

«Ժառանգություն է թողնվել 2 միլիարդ դոլարի կարգի գումար, որը բացառապես պետք է տրամադրվի մեկ կամ ավելի բարեգործական կազմակերպությունների, որոնք ունեն ԱՄՆ-ի հարկային ծառայության այսպես կոչված 501(C)3 արտոնությունը։ Կտակը պետք է տնօրինվի անվանական նշված երեք անհատների կողմից, որոնցից հայազգի է միայն մեկը։ Նրանք Քրքորյանի մահվանից հետո երեք տարվա ընթացքում (որի մեկ տարին անցել է) պետք է արդեն այդ գումարի բաժանումը կատարած լինեն»,– նշվում է Օսկանյանի գրառման մեջ։ 

Օսկանյանի հաղորդմամբ, այս եռյակի որոշումները պետք է լինեն մեծամասնության սկզբունքով ու Քրքորյանի՝ հատկապես վերջին քսան տարիներին կատարած բարեգործական նվիրաբերումների առաջնայնություններից ելնելով։ Օսկանյանը, հաշվի առնելով, որ Քրքորյանի նվիրատվությունների հիմնական մասը ուղղված է եղել Հայաստանին, առաջարկում է հնարավորինս ձևավորել հանձնաժողով, որը, խորհրդակցություններ անցկացնելով այդ թվում՝ Հայաստանի կառավարության հետ, առաջարկների փաթեթ կներկայացնի կտակը տնօրինող եռյակին։


 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: