ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում

Հոկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դասախոսություն է կարդացել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի ուսանողների համար «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականություն․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով, հայտնում են ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ 

Իր ելույթում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղությունները, անդրադարձել Արցախի ԱԳՆ գործունեության առանձնահատկություններին։ Խոսելով, մասնավորապես, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին` արտաքին գործերի նախարարը նշել է, որ այն պետք է ուղղված լինի ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված ԼՂՀ և Ադրբեջանի խաղաղ համագոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակմանը։ 

Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նաև անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր բնագավառներում համագործակցության հաստատմանը և զարգացմանը։ Այս համատեքստում ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է միջազգային գործընթացներում ԼՂՀ ներգրավվածության մակարդակի բարձրացումը` որպես տարածաշրջանում կայունության գրավականներից մեկը։ 

Այնուհետև Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: