ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք ռեժիսոր. «Թուրքիան քուրդ, ալևի, հայ ընդհանրապես չի սիրում»

Al Jazeera Turk

Թուրքիան քուրդ, ալևի, ինչպես նաև հայ ընդհանրապես չի սիրում: Այս մասին Ընդդեմ խտրականության և հանուն նոր խոսքի, երկխոսության և ժողովրդավարության Թուրքիայում գործող «Ասուլիս» կենտրոնի կողմից կազմակերպված թուրքական սերիալներում խտրականության թեմայով քննարկման ժամանակ հայտնել է թուրք ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Թոմրիս Գիրիթօղլուն, հաղորդում է Ermenihaber–ը՝ հղում կատարելով «Ակօս» շաբաթերթին:

«Երբեմն մտածում եմ, որ այն ինչ արել ենք անցյալում, խելագարություն էր։ Նկատել եմ, որ այս երկիրը քուրդ չի սիրում, ալևի չի սիրում, հայ ընդհանրապես չի սիրում», - հայտնել է Թոմրիս Գիրիթօղլուն:

Իսկ սցենարիստ Գայե Բօրալըօղլուն նշել է, որ շատ բարդ է փոքրամասնություններին այդ ոլորտում ընդգրկելը։ Որպես օրինակ՝ նա նշել է քրդական հարցը․ «Ամենամեծ խնդիրը դա է, սակայն  երբեք սերիալներում չի ներկայացվել։ Կրոնի խնդիրը․․․կրոնական բախումներին, դավանբանական վեճերին չենք կարող անդրադառնալ։ Օրինակ՝ մի սերիալի սցենարի համաձայն, տղան իր սիրելիին, որն ալևի է, պետք է ծանոթացնի իր մոր հետ, բայց դրանից առաջ աղջկան խնդրում է առաջին հանդիպմանը թաքցնել այդ փաստը։ Այս հատվածը եթերից 2 ժամ առաջ կտրեցին»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: