ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիական խնդրի շուրջ տարաձայնությունները բերել են ֆրանս-ռուսական ճգնաժամի

Վերջերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետաձգեց իր ծրագրված ուղևորությունը դեպի Փարիզ այն բանից հետո, երբ նախագահ Ֆրանսուա Օլանդը կասկածի տակ դրեց Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման օգտակարությունը՝ վկայակոչելով Հալեպում տիրող իրավիճակը:

Օլանդի դեմարշը բաղկացած էր Ֆրանսիայի մայրաքաղաքում ռուսական մշակութային կենտրոնի և ուղղափառ եկեղեցու բացմանը մասնակցելու մերժումից, որտեղ նախագահ Պուտինը ևս պետք է իր մասնակցությունն ունենար:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր չէ Պուտինի հետ քննարկել այլ հարցեր՝ բացի սիրիական Հալեպ քաղաքում տիրող իրավիճակից:

Վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիան դարձել է Մոսկվայի գլխավոր քննադատը Սիրիայի առնչությամբ, իսկ Ռուսաստանն, իր հերթին, վետո էր դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հալեպի հարցով ֆրանսիական բանաձևի նախագծի վրա, որն արգելում էր սիրիական Հալեպ քաղաքում ռազմական ավիացիայի թռիչքները:

«Երկխոսությունն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ, բայց դա պետք է լինի կոշտ և անկեղծ», -  Օլանդն օրերս հայտարարել էր Ստրասբուրգում: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարի Էյրոն  ևս հայտարարել էր, որ, եթե Օլանդը նույնիսկ հանդիպի  Վլադիմիր Պուտինի հետ, ապա «ոչ սիրալիր խոսքեր փոխանակելու համար»:

«Նախագահ Պուտինը նշել է, որ ինքը պատրաստ է այցելել Փարիզ, երբ դա հարմար կլինի նախագահ Օլանդին: Այնպես որ, մենք պետք է սպասենք, մինչ հարմար ժամանակը գա», - պատասխանել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ըստ վերլուծաբանների՝ Պուտինը կարծում է, որ Ֆրանսիան խամաճիկ է դարձել Վաշինգտոնի ձեռքում: Փարիզը ստիպված էր ընտրություն կատարել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, և ընտրեց վերջինին:

Դիվանագիտական ​​առճակատումը Սիրիայի քաղաքացիական պատերազմի համատեքստում Մոսկվայի և արևմտյան կառավարությունների միջև հարաբերությունների ամենասուր կետն է դարձել Սառը պատերազմի ավարտից հետո: Որոշ լրատվամիջոցներ հենց այդպես էլ կոչում են իրավիճակը՝ «սառը պատերազմի շեմին»:

Ռուսաստանի դերի խորացումը սիրիական հակամարտության մեջ շարունակում է վնասել երկրի հարաբերություններն Արևմուտքի հետ, իսկ Արևմուտքն էլ, իր հերթին, մտածում է նոր պատժամիջոցների կիրառման մասին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    25 C°
     
    28°  15° 
    01.05.2024
    28°  16° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: