ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլից հետո հրադադարի նկատմամբ ընդհանուր առմամբ հարգանք կա. Ուորլիք

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլին տեղի ունեցած ողբերգությունից հետո ընդհանուր առմամբ հարգանք է ապահովվել հրադադարի նկատմամբ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, փոխանցում է panorama.am-ը:

«Գիտենք, ապրիլից հետո եղել են դեպքեր, այդ մասին կողմերի հետ խոսել ենք»- հավելեց ամերիկացի համանախագահը։

Նրա երկայացմամբ, համանախագահների՝ տարածաշրջանային այցի նպատակն այն է, որ հետամուտ լինեն նախագահների կողմից բարձր մակարդակով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրականացմանը։

«Այսօր երեկոյան հանդիպելու ենք Հայաստանի նախագահի հետ ու  կշարունակենք այդ քննարկումը։ Հուսով ենք, որ երկխոսությունը կընթանա ամենաբարձր մակարդակում», -հայտարարեց Ուորլիքը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: