ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք-իրանական գազատարի թուրքական հատվածում պայթյուն է տեղի ունեցել

presstv.ir

Թուրքիայի Աղրը նահանգի Բայազետ (պաշտ. Դողուբայազետ) շրջանի Թանըքթեփե գյուղով անցնող թուրք-իրանական գազատարի  թուրքական հատվածում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Dunyabulteni»  լրատվական կայքին պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր ժամանած հրշեջները անմիջապես հանգցրել են կրակը:

Ներկայումս ուսումնասիրություններ են իրականացվում պարզելու պայթյունի պատճառները:

Աղբյուրը հիշեցնում է, որ  անցյալ տարի Բայազետ շրջանով անցնող  թուրք-իրանական գազատարի  թուրքական հատվածում դարձյալ տեղի էր ունեցել պայթյուն, որն իրականացվել էր  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)  զինյալների կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: