Եվրոպայի դռները լայնորեն բաց են Հայաստանի առջև. ՀՀ վարչապետն ընդունել է Բելգիայի Սենատի նախագահին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյին:
Վարչապետը ողջունել է տիկին Դըֆրենյի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-բելգիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու Բելգիայի հետ քաղաքական երկխոսությունը, առավել բազմաբնույթ դարձնելու առևտրատնտեսական հարաբերությունները և խորացնելու համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում: Վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում կառավարությունը տարբեր խողովակներով, այդ թվում՝ դեսպանությունների միջոցով միջազգային գործընկերներին կներկայացնի ներդրումային ծրագրերի փաթեթ և ավելացրել, որ բիզնես կապերի ընդլայնման գործում կարևորում է նաև «Արմենիա-Վալոնիա Էքսպորտ» գործակալության և հայ-բելգիական առևտրային պալատի գործունեությունը: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Բելգիայի կողմից ինչպես ֆինանսական, այնպես էլ մասնագիտական և տեխնիկական օժանդակությունը Հայաստանում ժամանակակից Ուռուցքա¬բա¬նության գերազանցության կենտրոնի ստեղծման գործում, որը կսպա¬սար¬կի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի բնակչությանը։
Բելգիայի Սենատի նախագահը նշել է, որ չնայած Հայաստանի և իր երկրի միջև առկա գերազանց հարաբերություններին՝ անհրաժեշտ է հետևողականորեն ընդլայնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի: Քրիստին Դըֆրենյն իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստան-Եվրոպական միություն կապերի ընդլայնման գործում և ընդգծել, որ Եվրոպայի դռները լայնորեն բաց են ՀՀ-ի հետ համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման համար:
Զրուցակիցները կարևորել են «Brussels Airlines» ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա և վստահություն հայտնել, որ այն կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների ակտիվացմանն ու զբոսաշրջության զարգացմանը:
Կարեն Կարապետյանը և Քրիստին Դըֆրենյն անդրադարձ են կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
Վարչապետը կարևորել է ԼՂ հարցի վերաբերյալ Բելգիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ համահունչ ԵՄ ընդհանուր մոտեցումներին, ինչպես նաև ողջունել Բելգիայի խորհրդարանականների այցերը Արցախ: Կարեն Կարապետյանը բարձր է գնա¬հատել այն փաստը, որ դեռևս 1998թ. Բելգիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ճա¬նաչման բանաձևը և ավելացրել, որ 2015-ին Ներկայա¬ցուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևով ամբողջացել է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Տիկին Դըֆրենյն ընդգծել է, որ Բելգիան պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և կարևորել տարածաշրջանում երկարատև խաղաղության ու անվտանգության ապահովումը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
