ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Պոբեդա» լոուքոսթեր ավիաընկերությունը հրաժարվել է դեպի Երևան չվերթներից. աղբյուր

svopi.ru

Ռուսական «Պոբեդա» լոուքոսթեր ավիաընկերությունը հրաժարվել է դեպի Երևան չվերթներ բացելու իր մտադրությունից, հայտնում է ТАСС-ը՝ ընկերությունում իր աղբյուրին հղումով: Վերջինիս խոսքերով՝ որոշման փոփոխության պատճառը օդանավակայանի՝ ուղևորների սպասարկման բարձր սակագներն են:

«Մենք որոշել ենք հրաժարվել դեպի Երևան թռիչքներից՝ օդանավակայանի՝ ուղևորների սպասարկման չափազանց բարձր գների պատճառով: «Զվարթնոցում» դա կազմում է 50 եվրո մեր ուղևորի համար՝ ավելի շատ քան մեր սակագինն է», - նշել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ ավիաընկերության չվերթների ժամանակ օդանավակայանի սպասարկումը միջինը մեկ ուղևորի համար կազմում է 10 եվրո, իսկ որոշ դեպքերում նույնիսկ անվճարն է:

Նոյեմբերի վերջին «Պոբեդան» կսկսի չվերթեր իրականացնել Գյումրի քաղաքից դեպի Մոսկվա։


այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    9 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: