ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկյան հատուկ ծառայությունները Քլինթոնի դե՞մ են աշխատում

foxnews.com

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առանցքային խորհրդականներից մեկը՝ Վալերի Ջարեթը, համոզել է նախագահին հեռացնել Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիին նախագահական ընտրություններից հետո։ Այս մասին հայտնում է Daily mail պարբերականը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։

Պարբերականի տեղեկություններով՝ Օբաման Ջարեթի հետ քննարկել է նման որոշման բոլոր հնարավոր իրավական և քաղաքական հետևանքները։ Խորհրդականը համոզել է նախագահին, որ նա կարող է հեռացնել Կոմիին ԱՄՆ ընտրարշավում չմտածված և անկանխատեսելի միջամտության համար։

Մասնավորապես` Կոմիին հայտնել էր նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ փոստային գործով նոր հետաքննություն սկսելու մասին, ինչն անդրադարձել էր թեկնածուի վարկանիշի վրա: Սակայն, այժմ դժվար է գնահատել, թե ՀԴԲ միջամտությունը նախընտրական արշավին Քլինթոնի համար դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն է ունեցել:

Ավելի վաղ Wikileaks ինտերնետային ռեսուրսը հրապարակել էր Հիլարի Քլինթոնի նամակներից, որոնցում, մասնավորապես, ասվում էր, որ Կատարը և Սաուդյան Արաբիան ֆինանսական աջակցություն են ցուցաբերում «Իսլամական պետութjուն» ահաբեկչական խմբավորմանը: Միևնույն ժամանակ որոշ լրատվամիջոցներ սկսեցին գրել, որ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հիմնադրամը 1-5 մլն դոլար նվիրատվություն է ստացել Կատարից և մոտ 25 մլն դոլար Սաուդյան Արաբիայից: Նշենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հիմնադրամի ներկայացուցիչը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Կատարի կառավարությունը 1 մլն դոլարի չափով նվիրատվություն է արել հիմնադրամին՝ նախկին նախագահի ծննդյան օրվա առիթով։ Նման բացահայտումները բավականին լուրջ հարված էին դեմոկրատ թեկնածու համար, քանի որ Քլինթոնի և նրա ամուսնու բարեգործական հիմնադրամը վաղուց է հայտնվել ամերիկյան հասարակության ուշադրության կենտրոնում՝ հիմնադրամի կողմից միջոցները ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու պատճառով: Փաստորեն, ստացվում էր, որ Քլինթոնն արտերկրից նվիրատվություններ ստացել, և ենթադրվում է, որ դրանց դիմաց պարտավորվել է գործել ի շահ այդ պետությունների՝ անկախ նրանից, որ դրանք ահաբեկչություն են հովանավորում;

Այս հարցի շահարկումն, այն էլ ընտրությունների մի քանի շաբաթ առաջ, իհարկե կարող էր ջախջախիչ դառնալ Քլինթոնի համար, սակայն գործին «ճիշտ» ժամանակին խառնվեց Հետաքննությունների դաշնային բյուրոն: Այսպես, Քլինթոնի հիմնադրամի շուրջ սկանդալի ֆոնին  Կոմիին հայտարարել էր փոտային գործով նոր հետաքննության մասին՝ Քլինթոնի օգնականի ամուսնու համակարգչում նոր նամակագրություն հայտնաբերելու պատճառով: Հասարակության ուշադրությունը հիմնադրամից միանգամից կենտրոնացավ փոստային սկանդալի նոր զարգացումների շուրջ: Բնականաբար, սա ազդեց թեկնածուի վարկանիշի վրա. Թրամփին նույնիսկ հաջողվեց մեկ կետով առաջ անցնել Քլինթոնից: Սակայն, ընտրությունների նախօրեին ՀԴԲ-ն հայտարարեց, որ նոր ստուգումների արդյունքում ևս Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունում կրիմինալ ոչինչ չի գտնվել, և բյուրոն որոշել է պատասխանատվության չենթարկել Քլինթոնին: Արդյունքում ՀԴԲ-ի անօրինական միջամտության արդյունքում Քլինթոնի հիմնադրամի շուրջ ծագած սկանդալը մղվեց երկրորդ պլան, իսկ փոստային սկանդալի վերաբերյալ ՀԴԲ վերջին եզրակացությունն է՝ Քլինթոնն անձնական փոստից ծառայողական նամակագրության ժամանակ գաղտնի տեղեկություններ չի օգտագործել:

Փաստորեն, ընտրությունների նախօրեին ՀԴԲ-ի թեթև ձեռքով Քլինթոնի համար դրական լուծում ստացավ նախընտական քարոզարշավի ողջ ընթացքում նրան հետապնդող սկանդալներից մեկը և երջանիկ պատահականությամբ մոռացության մատնվեց մյուս սկանդալը: Կոմիի միջամտության իրական նպատակը դա՞ էր, թե՞՝ ոչ, դժվար է ասել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: