ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկյան ժողովրդավարություն. ընտրություններում պարտվում է ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն

7days.us

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, ով պատվիրակների (ընտրիչների) ձայների քանակով պարտվել է ընտրությունները հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, ընտրողների ավելի շատ ձայներ է ստացել, հայտնում է CNN-ը: Այսպես, Դոնալդ Թրամփը ստացել է պատվիրակների 289 ձայն, իսկ Հիլարի Քլինթոնը՝ 218: Սակայն ընտրողների ձայների քանակով Քլինթոնն իր մրցակցից առաջ է անցել 0,1 տոկոսով:

Սա ԱՄՆ պատմության մեջ 5-րդ դեպքն է, երբ նախագահական ընտրություններում հաղթում է ընտրողների ավելի քիչ թվով ձայն ստացած թեկնածուն: Նման ելք են ունեցել 2000 թվականի ընտրությունները, երբ հաղթեց Ջորջ Բուշ կրտսերը, 1824, 1876 և 1888 թվականների ընտրությունները:

Սա հնարավոր է դառնում  ԱՄՆ-ում գործող նախագահի ընտրության երկաստիճան համակարգի պատճառով: Այսպես, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում քաղաքացիները քվեարկում են ոչ թե թեկնածուի, այլ ընտրիչների օգտին, որոնց ցանկը նախապես համաձայնեցված է լինում: Նշենք, որ ընտրողների մեծ մասը նույիսկ պատկերացում չունի, թե ովքեր են նրաք: Կախված նրանից, թե կոնկրետ նահանգում որ թեկնածուն է ստացել քաղաքացիների ձայների մեծամասնությունն, այդ նահանգի բնակչության թվաքանակով պայմանավորված բոլոր պատվիրակների ձայները տրվում են այդ նահանգում հաղթող թեկնածուին: Բացառություն են Նեբրասկա և Մեյն նահանգները, որտեղ յուրաքանչյուր ընտրողի ձայն տրվում է նախընտրած թեկնածուին: 

Ընտրիչների կոլեգիայի անդամների թիվը սահմանվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի և Սենատի անդամների համապատասխանությամբ, որն այս պահին հասնում է 538-ի, և հետևաբար ընտրիչների առնվազն 270-ի ձայները ստանալու պարագայում թեկնածուն հռչակվում է երկրի նախագահ: Ընտրիչների կոլեգիայի ամենաքիչ ձայներ ունեցողը մայրաքաղաք Վաշինգտոնն է (3), իսկ ամենաշատը` Կալիֆորնիան (55): Արդյունքում ստացվում է այնպես, որ այն թեկնածուն, ով համագումարում ստացել է ընտրողների թվով ավելի շատ ձայներ կարող է պարտվել ընտրություններում:

Նշենք, որ ընտրիչների համակարգը ստեղծվել է 1787 թվականին: Այն ժամանակ ԱՄՆ-ում կուսակցություններն այսքան հզոր չէին, չկային հաղորդակցության զարգացած միջոցներ, չկային համազգային լրատվամիջոցներ: Արդյունքում՝ թեկնածուի համար բավականին դժվար էր համազգային ճանաչում ստանալը: Միևնույն ժամանակ նման համակարգի ներդումը հնարավորություն էր տալիս խուսափել այն իրավիճակից, երբ բնակչությամբ ավելի մեծ նահանգների թեկնածուները միայն կարող էին դառնալ նախագահ: Սակայն այժմ այս չափորոշիչները կարևոր չեն:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հետազոտական կենտրոնի տվյալներով՝ վերջին երկու հարյուր տարվա ընթացքում ամերիկյան օրենսդիրները դիտարկել են երկրի ընտրական համակարգում փոփոխություններ նախատեսող Սահմանադրական փոփոխության մասին 700 օրինագիծ: Առկա համակարգի քննդատները, մասնավորապես, նշում են, որ այն հնացած է՝ քանի որ երկրի ճակատագիրը որոշում են ոչ թե նրա քաղաքացիները, այլ ընտրիչները: Սոցհարցումների համաձայն՝ ամերիկացիների մեծամասնությունը ևս հանդես է գալիս նախագահի ուղիղ ընտրությունների օգտին, սակայն,  ենթադրվում է, որ այս համակարգը դեռ երկար կգործի, քանի որ այն մեծացնում է փոքր նահանգների՝ դաշնային իշխանության վրա ունեցած ազդեցությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: