ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչն է կապում Թրամփին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ

@DanBilzerian / Instagram

Միլիարդատեր Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես տարբեր քաղաքական գործիչներ, ովքեր բացասական մեկնաբանություններ էին անում նրա հասցեին, սկսեցին վերածել դրանք լավագույն մաղթանքների: Այս առումով, սակայն, հարկ է նշել, որ Հարավային Կովկասի երկրները միշտ էլ դրական վերաբերմունք են ցուցաբերել թեկնածուին: Թրամփին որոշ չափով ճանաչում են Հարավային Կովկասում դեռ մինչ նրա նախագահական քարոզարշավը:

Պարզվում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահը քաջ ծանոթ է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Թրամփի հաղթելուց հետո Սաակաշվիլիին իր Facebook-ի էջում հայտարարել էր, որ ծանոթ է նրա հետ ավելի քան 20 տարի: «Մենք ընկերներ ենք, և ես ճշգրտորեն կանխատեսել էի նրա հաղթանակը», - գրել էր Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ ամերիկյան անշարժ գույքի մագնատ Դոնալդ Թրամփը Վրաստան էր այցելել 2012 թ.-ի ապրիլին` մասնակցելու Բաթումում «Trump Tower» նախագծի շնորհանդեսին: Ըստ The New Yorker-ի՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր այն ժամանակ, որ «Դոնալդ Թրամփը միշտ կարող է արտագաղթել: Եթե նա որոշի առաջադրվել Վրաստանի նախագահական ընտրություններին, ապա կարող է հաղթել»:

Նշենք, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը գործարար հարաբերություններ ունի ոչ միայն Վրաստանի, այլև Ադրբեջանի հետ: Օրինակ, անցյալ տարի հայտարարվել էր, որ Թրամփը բավական շատ էր վաստակել խոշոր ադրբեջանական բիզնեսի ամենավիճելի գործիչներից մեկի՝ Անար Մամեդովի հետ գործարքի արդյունքում:

Ըստ ամերիկյան Mother Jones ամսագրի հետաքննության՝ Թրամփն ու Մամեդովը գործընկերներ էին դարձել Բաքվում Trump International Hotel և Tower նախագծի շրջանակներում: 33-հարկանի շքեղ հյուրանոցի շինարարության մասին գործընկերները հայտարարել էին 2014 թ.-ին: Հայտնի է, որ այն ոչ թե պատկանելու է Թրամփին, այլ այն առևտրային կառույցին, որը կոչվում է Garant Group, և որի նախագահն է վերոնշյալ Անար Մամեդովը:

Ինչևէ, ծրագրում մասնակցության համար Թրամփը նախորդ տարի ստացել էր առնվազն 2.5 մլն դոլար: Բանն այն է, որ միլիարդատերը թույլ էր տվել իր անունն օգտագործել հյուրանոցի համար և իր փորձով էր կիսվել նմանատիպ ծրագրերի իրականացման գործում:

Պետք է նշել, որ Անար Մամեդովն՝ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի որդին է, ով Թրամփի հաղթելուց հետո շնորհավորեց նրա դստերը՝ Իվանկային:

Թրամփը ծանոթ է մեկ այլ ադրբեջանական գործարար Արազ Աղալարովի հետ, ով ապրում է Մոսկվայում: 2013 թ.-ին Թրամփն Աղալարովի առաջարկով «Միսս Տիեզերք» մրցույթն անցկացրեց ադրբեջանցի միլիարդատիրոջը պատկանող Crocus Expo-ում: Թրամփը նաև նկարահանվել է Էմին Աղալարովի «Ուրիշ կյանքում» տեսահոլովակում: Դրանից հետո Արազ և Էմին Աղալարովները հյուրընկալվել էին Թրամփի Նյու Յորքում գտնվող տանը: Անգամ խոսվում էր, որ Աղալարովը ֆինանսավորում է ԱՄՆ նախագահի թեկնածուի քարոզարշավը, սակայն գործարարը կտրականապես հերքում է այդ լուրը. «Ես ինքս ինձ չեմ կարող ֆինանսավորել, պետք է Միացյալ Նահանգների նախագահի՞ն ֆինանսավորեմ: Մենք բոլորս այնպիսի ճգնաժամի մեջ ենք, որ ժամանակ չունենք ԱՄՆ-ի նախագահով զբաղվելու, պետք է ինքներս սկզբում դուրս գանք տնտեսական այս բարդ իրավիճակից»:

Հետաքրքիր է, որ Աղալարովների ընտանիքը նախկինում մոտ է եղել Ադրբեջանի իշխանական կլանի հետ, մինչ երգիչ Էմին Ագալարովի և Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևայի ամուսնալուծությունը:

Իհարկե, ամերիկյան միլիարդատերը չէր կարող խուսափել նաև հայերի հետ շփումից: Տարիներ առաջ՝ 2007 թ.-ին, հայ նկարչուհի Լիլի Խարչիկյանը նկարել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը, ով խոստացել էր կախել նկարը իր նյույորքյան տներից մեկի պատին, քանի որ շատ էր հավանել այն:

Անցյալ տարի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը սոցիալական ցանցում Թրամփի հետ իր համատեղ լուսանկարը հրապարակեց: Հայտնի է միայն, որ այս երկու սկանդալային դեմքերը հանդիպել էին Լաս Վեգասում, սակայն պարզ չէ, թե ինչն էր դրա առիթ հանդիսացել:

Թրամփի և հայկական սփյուռքի ներկայացուցչի միջև հնարավոր գործարք կարող էր լինել նաև Trump հյուրանոցում The National ռեստորանի բացումը, որը պետք է ղեկավարեր ամերիկահայ անվանի խոհարար Ջեֆրի Զաքարյանը, սակայն հուլիսին, երբ նախագահի թեկնածուն իր նախընտրական արշավի ժամանակ նվաստացնող խոսքեր ուղղեց մեքսիկացիներին, ասելով, որ նրանք բոլորը հանցագործներ են, Զաքարյանը հրաժարվեց բանակցություններից՝ պատճառաբանելով Թրամփի և իր արժեհամակարգերի տարբերությունը:

Մնում է հուսալ, որ արդեն իսկ իր նախագահության ընթացքում Թրամփի արժեքները չեն հակասի համամարդկային արժեքներին, իսկ ինքն ավելի հետաքրքրված կլինի հայերի և Հայաստանի հետ բարեկամությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: