ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը Մերձավոր Արևելքում աշխատելու է «ուժեղ տղաների» հետ

Reuters

Դոնալդ Թրամփի հաղթանակը, կարծես, խուճապ է առաջացրել: Աշխարհի բոլոր անկյուններում փորձում են հասկանալ, թե ինչ հետևանքներ է ունենալու ԱՄՆ-ի նման գերտերության նախագահի պաշտոնում Թրամփի պես անկանխատեսելի գործչի կառավարումը: Բացառություն չի կազմում նաև իսլամական, մասնավորապես, արաբական աշխարհը:

Al-Jazeera-ն մի քանի հնարավոր հետևանք է ներկայացնում՝ միևնույն ժամանակ նշելով, որ նախընտրական պայքարի ընթացքում Թրամփը մի քանի անգամ փոխել է իր մոտեցումը կամ տոնայնությունը տարբեր խնդիրների հետ կապված:

Առաջին, Թրամփի նախագահության շրջանում Միացյալ Նահանգների դռները կփակվեն Մերձավոր Արևելքի փախստականների, առաջին հերթին՝ սիրիացիների առջև: Al-Jazeera-ն ենթադրում է, որ որոշ բացառություններ կարող են արվել քրիստոնյաների հարցում, քանի որ Թրամփի քարոզչությունը սիրիացի փախստականների հարցում կենտրոնացած է եղել իսլամաֆոբիայի շուրջ: Թրամփը նաև առաջարկել է «անվտանգ գոտի» ստեղծել Սիրիայի ներսում, որտեղ կտեղակայվեն Սիրիայի տեղահանված մարդիկ և նրանց թույլ չի տրվի դուրս գալ երկրի սահմաններից: Ընդ որում, Թրամփը կարծիք է հայտնել, որ նման «անվտանգ գոտու» ստեղծման համար պետք է վճարեն Պարսից ծոցի արաբական միապետությունները, ճիշտ այնպես, ինչպես Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար պետք է վճարի Մեքսիկան:

Երկրորդ, Al-Jazeera-ն կարծում է, որ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկխոսության արդյունքում ԱՄՆ-ը կընդունի Ռուսաստանի դերակատարությունը Սիրիայում: Արդյունքում՝ Մոսկվան և Վաշինգթոնը կարող են Սիրիայում «կոալիցիոն կառավարություն» ստեղծել: Սա հնարավորություն կտա ԱՄՆ-ին համագործակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ահաբեկչության դեմ պայքարում:

Երրորդ, Պուտինի հետ համագործակցության օրինակով ակնկալվում է, որ Թրամփը կբարելավի Վաշինգթոնի հարաբերությունները Մերձավոր Արևելքի մյուս «ուժեղ տղաների» հետ: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Այս տեսանկյունից արաբական աշխարհը մտավախություններ ունի, այդ թվում՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում:

Իրականում, Պուտինի հետ երկխոսելու Թրամփի պատրաստակամությունը, ինչպես նաև ԱՄՆ Հանրապետական կուսակցության ռազմական քաղաքականության կրողը չլինելու հանգամանքը հույս են ներշնչում, որ հակամարտության օջախներն, այդ թվում նաև Մերձավոր Արևելքում, որոշակի լիցքաթափում կապրեն: Իհարկե, սա չի նշանակում, թե մենք ականատես կլինենք առկա հակամարտությունների արագ հանգուցալուծման, բայց լարվածության որոշակի նվազում կարելի է ակնկալել: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: