ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը նոր հնարք է կիրառում գրաքննությունը խստացնելու համար

theins.ru

Ադրբեջանական ընդդիմադիր meydan.tv-ի եթերում տեսանյութ է հրապարակվել՝ հավաքված ադրբեջանական ATV հեռուստաալիքի «Փնտրում եմ քեզ» հաղորդման աշխատանքային կադրերից: Տեսանյութը մասնավորապես վերաբարում է վերջինիս հաղորդավարուհուն, ով հաղորդման նկատմամբ հեղինակային իրավունքերի պատճառով, վիճելով հեռուստաընկերության ղեկավարության հետ, հեռացել էր:

Որքան էլ տարօրինակ է հնչում, հաղորդավարուհուն «դիմակազերծող» տեսանյութն ուշադրություն է հրավիրել հենց ATV հեռուստաընկերության վրա. վերջինիս արխիվային կադրերը հայտնվել են իշխանությունների նկատմամբ թշնամական համարվող meydan.tv-ի եթերում: Բաքվի իշխանություններն այժմ անկասկած զբաղված են պարզելով, թե ինչ է կապում այս երկու հեռուստաալիքներին, և հաշվի առնելով այս հարցում ադրբեջանական պրակտիկան` կարելի է վտահությամբ ասել, որ արտերկրից գործող meydan.tv-ի հետ կապի բացահայտման դեպքում ադրբեջանական իշխանությունները համապատասխան քայլեր կձեռնարկեն ATV-ի դեմ:

Ադրբեջանում վերջին տասնամյակում աստիճանաբար ավելի է ուժեղանում քննդատական լրատվամիջոցների նկատմամբ անհանդուրժողականությունը, ինչը արտահայտվում է լրագրողների նկատմամբ հետապնդումներով: Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր նախագահ Ջոել Սայմոնի խոսքերով՝ Ադրբեջանը վերածվել է լրագրողների համար Եվրոպայում ամենամեծ բանտի:

Ադրբեջանական իշխանություններն իհարկե պնդում են, որ երկրում նման խնդիր չկան և մամուլի ազատությունը միանգամայն պահպանվում է, սակայն բավական է հիշել վերջին տարիների միջազգային հնչեղություն ստացած ադրբեջանցի մի շարք լրագրողների (Խադիջա Իսմայելովա, Ռաուֆ Մերկադիրով) ձերբակալությունները, որպեսզի այդ պնդումները հօդս ցնդեն: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանը 178 երկրների շարքում զբաղեցնում է 163-րդ հորիզոնականը: Freedom house-ի մամուլի ազատության 2015 թվականի վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը 199 երկրների շարքում 189-րդն էր:

Ադրբեջանական իշխանությունները խստացնում են երկրում առանց այդ էլ բավականին խիստ գրաքննությունը: Այսպես, նախատեսվում է փոփոխություններ կատարել «Ռազմական դրության մասին» օրենքում և թույլ տալ ռազմական գրաքննություն կիրառել երկրում ռազմական դրություն սահմանելու ժամանակ։

Ռազմական գրաքննության դեպքում ԶԼՄ-ները տեղեկատվությունը հրապարակելուց առաջ պարտավորվում են համաձայնեցնել այն պետական մարմինների հետ, վերահսկողություն է սահմանվում նաև նամակագրության, հեռուստատեսության, հեռախոսազրույցների վրա՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության տարածումը կանխելու համար։

Նոր օրինագծով նախատեսվում է ռազմական դրություն հայտարարել օտար պետության կամ պետությունների կողմից Ադրբեջանի տարածքի փաստացի բռնազավթման, Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, իրական զինված հարձակման վտանգի, շրջափակման, ինչպես նաև շրջափակման իրական վտանգի ստեղծման դեպքում։

Ադրբեջանական իշխանությունների հռետորաբանությունը հաշվի առնելով՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է ռազմական դրություն հայտարարել երկրում: Այս օրինագծով իշխանությունները, կարելի է ասել, իրավական հիմք են ստեղծում իրենց անվտանգության համար երկրում մամուլի և խոսքի ազատությունն ընդհանրապես արգելելու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: