Ֆրանսիայի նախկին վարչապետներն ընտրապայքարից դուրս մղեցին Սարկոզիին
Ֆրանսիայում աջակողմյանների և կենտրոնամետների փրայմերիզի առաջին փուլն ավարտվել է սենսացիայով: Մեծ առավելությամբ հաղթել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, ով երկրորդ փուլում կմրցակցի նույնպես նախկին վարչապետ Ալեն Ժյուպեի հետ, իսկ նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին պարտություն է կրել և դուրս մնացել նախագահի պաշտոնի համար ընտրարշավից` ցույց տալով ընդամենը երրորդ արդյունքը:
Ելույթ ունենալով կողմնակիցների առջև` Սարկոզին ընդունել է իր պարտությունն ու շնորհավորել Ֆիյոնին ու Ժյուպեին երկրորդ փուլ դուրս գալու կապակցությամբ: Սարկոզին հայտարարել է, որ կսատարի երկրորդ փուլում Ֆիյոնին, ով իր օրոք զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, և հայտնել, որ հեռանում է քաղաքականությունից:
«Ես իհարկե հարգում եմ Ժյուպեին, սակայն Ֆիյոնի քաղաքական դիրքորոշումն ինձ ավելի հոգեհարազատ է», - նշել է 61-ամյա Սարկոզին, - «Ֆիյոնն, ինձ թվում է, ավելի լավ է հասկանում Ֆրանսիային նետված մարտահրավերները, և ես հենց նրա օգտին կքվեարկեմ»:
«Ուզում եմ ասել կնոջս՝ Կառլային, և երեխաներիս, որ զգում եմ, թե որքան շատ փորձությունների միջով եմ ստիպել նրանց անցնել: Հեշտ չէ ապրել մի մարդու հետ, որն իր շուրջ այդքան շատ կրքեր է բորբոքում: Ուստի՝ ժամանակն է, որ ես ապրեմ ոչ թե քաղաքական, այլ անձնական կյանքի կրքերով»,- ավելացրել է Սարկոզին՝ հայտարարելով քաղաքականությունից հեռանալու որոշման մասին:
Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, ինչ Սարկոզին խոստանում է լքել քաղաքականությունը: Նմանատիպ տեքստ նա արդեն արտասանել էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնը թողնելուց հետո, երբ պետության ղեկավար դարձավ Ֆրանսուա Օլանդը:
Ի դեպ, հաշվի առնելով Օլանդի և իշխող Սոցիալիստական կուսակցության ցածր վարկանիշը՝ 2017թ. կայանալիք նախագահական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, հաղթելու է ընդդիմության թեկնածուն:
Ուշագրավ է, որ նախընտրական արշավի մեկնարկից ի վեր դիտորդների մեծ մասը և հարցումների տվյալներն արձանագրում էին Ժյուպեի և Սարկոզիի առավելությունը` կանխագուշակելով նրանց մենամարտը երկրորդ փուլում:
Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց բանավեճերի մեկնարկից հետո, որոնք հեռարձակվում էին հեռուստատեսությամբ: Բանավեճերի ավարտին Ֆիյոնն արդեն մեկ կետով առաջ էր անցնում Ժյուպեից և Սարկոզիից` նա ուներ 30 տոկոս, մրցակիցները` 29:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին տեղի կունենա ընտրապայքարի հաջորդ փուլը, որտեղ հաղթող թեկնածուն պետք է արդեն դեմ դիմաց դուրս գա «Ազգային ճակատ» ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հետ:
Իսկ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի գարնան վերջին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ