ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ են Ֆրանսիայում առաջին անգամ ամերիկյան ոճի ընտրություններ անցկացվում

Առաջին անգամ Ֆրանսիայում թե՛ ձախ և թե՛ աջ կենտրոնամետ ուժերը նախնական ընտրություններ են կազմակերպել իրենց թեկնածուներին հաջորդ տարվա նախագահական ընտրություններում առաջադրելու համար: Անցյալում, ֆրանսիական կուսակցությունները հակված էին ընտրել իրենց թեկնածուներին փակ դռների ետևում, կամ անդամների միջև նեղ քվեարկության արդյունքում: Երբեմն չլուծված մրցակցությունը հանգեցնում էր նույն քաղաքական ընտանիքի թեկնածուների միաժամանակ առաջադրվելուն, ինչն, անշուշտ, պառակտում էր կուսակցության հավաքած ձայները: Այս անգամ ֆրանսիացիներն առաջնորդվեցին փրայմերիզների ամերիկյան համակարգով:

Սույն թվականի նոյեմբերի 20-ին և 27-ին աջ-կենտրոնամետ հանրապետականներն անցկացրին իրենց առաջին ընտրությունները, որոնք բաց էին ցանկացած աջակցի համար, ով վճարում է 2 եվրո և ստորագրում աջակենտրոն արժեքների կանոնադրության տակ: Իսկ Սոցիալիստական ​​կուսակցությունը նախնական ընտրություններն անցկացնելու է հունվարի 22-ին և 29-ին:

Ձևականորեն, կուսակցություններն այս փոփոխությունը բացատրում են նրանով, որ ընտրությունները ցանկանում են ավելի արդիական, բաց, թափանցիկ և արդար դարձնել: Բայց իրականում կա բոլորովին այլ պատճառ, որը բացատրում է ամերիկյան ոճի փրայմերիզներ անցկացնելու Ֆրանսիայի որոշումը:

Բանն այն է, որ Մարին Լե Պենը՝ «Ազգային ճակատ» կուսակցության արմատական առաջնորդը, 2017-ի նախագահական ընտրությունների գլխավոր ֆավորիտն է համարվում, ինչը նշանակում է, որ ձախ և աջ-կենտրոնամետ ուժերը մրցելու են հենց նրա դեմ: Անցյալում, կուսակցությունները կարող էին իրենց թույլ տալ օգտագործել նախագահական ընտրությունների առաջին փուլը, որը «կզտեր» նույն կուսակցության մրցակից թեկնածուներին: Բայց հիմա ոչ մի կուսակցություն չի կարող ռիսկի դիմել և բաժանել ձայները՝ ավելի քան մեկ թեկնածու առաջադրելով:

Հետաքրքրական է, որ Լե Պենը դարձել է առավել ակնհայտ ֆավորիտ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:

Ամերիկյան սենսացիոն ընտրություններից հետո ֆրանսիացիներին սկսեց հետաքրքրել, թե արդյոք Թրամփը կարող է բումերանգի ազդեցություն ունենալ Ֆրանսիայում:

Թրամփի ընտրությունը վախեցրեց շատ քաղաքական գործիչների, քանի որ ամերիկյան ընտրությունների արդյունքները վկայեցին, թե որքան սխալ կարող են լինել կանխատեսումները:

Ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ֆրանսիայում և այլուր մարդիկ անհանգստացած են, վախենում են ներգաղթից, գլոբալիզացիայից, մարտնչող իսլամից: Այս մտահոգությունները մարդկանց մոտ առաջացնում են նոր դեմքեր և նոր լուծումներ տեսնելու մեծ ցանկություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: