ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան «հետևողական» քայլեր է իրականացնում երկրի ներսում հնարավոր ռիսկերը բացառելու համար

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ) վերադառնում է Թուրքիայի մեջլիսում իր բնականոն աշխատանքին: Նման որոշման պատճառը, սակայն, ոչ թե այն է, որ այդ կուսակցությունն այլևս որևէ խնդիր չունի իշխանությունների հետ, այլ ամենայն հավանականությամբ մտադիր է իր պայքարը շարունակել խորհրդարանում՝ ուշադրության կենտրոնում պահելով սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Այլ հարց է, թե որքանով վերջինիս դա կհաջողվի: 

Քրդերի դեմ Թուրքիայի վարած քաղաքականությունը հատկապես սրվել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո: Այն բավական լավ «առիթ» կամ «հնարավորություն» դարձավ Թուրքիայի իշխանությունների համար երկրում որոշակի սահմանափակումներ մտցնելու, քրդերի հետ որևէ առնչություն ունեցող լրատվամիջոցները փակելու և ձերբակալություններ իրականացնելու համար: Նման գործողություններով Թուրքիայի իշխանությունները նպատակ են հետապնդում «չեզոքացնելու» առավել ակտիվ քուրդ գործիչների, ովքեր ուղղակի և անուղղակի կերպով կարող են խոչընդոտ հանդիսանալ քրդական գործոնի դեմ իրականացվող Թուրքիայի քաղաքականության համար: Իբրև թե Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու, նահանգներում տեղի ունեցած միջոցառումների և երթերի ժամանակ քուրդ զինյալների օգտին քարոզչություն տանելու համար, օրինակ, վերջերս ձերբակալվեցին Դիարբեքիրի, Սիիրթի, Թունջելի և մի քանի այլ քաղաքների քաղաքապետներ: Ձերբակալվեցին նաև քրդամետ ԺԴԿ կուսակցության 2 համանախագահներն ու մի քանի անդամներ: Ավելին՝ քրդական գործոնի դեմ պայքարը դուրս է եկել երկրի սահմաններից: Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակի ներքո Թուրքիան այսօր Սիրիայում և Իրաքում գործողություններ է իրականացնում քրդերի դեմ:

Թուրքիայի նման անկաշկանդ քաղաքականությունը կարող է առնվազն երկու հիմնական սցենարով զարգանալ, որոնցից երկուսն էլ, սակայն, բացասական ազդեցություն կունենան թուրք հասարակության համար: Հավանականությունը, որ Թուրքիան դեռ ավելի կսրի քրդերի դեմ իրականացվող գործողությունները և բոլոր խողովակներով և միջոցներով կկարողանա նրանց լռեցնել, բավականին մեծ է: Սա, բնականաբար, կպայթեցնի Թուրքիայում ժողովրդավարացման գործընթացի միֆը: Երկրորդ սցենարը քրդերի կոնսոլիդացումն ու ոտքի կանգնելն է, ինչը, սակայն, կարծես թե մոտ ապագայում Թուրքիային չի սպառնում, քանզի երկրի իշխանություններն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ «հետևողական» և բազմակողմանի գործողություններ են իրականացնում հնարավոր ռիսկերը բացառելու համար:

Թուրքիայի՝ քրդերի դեմ իրականացվող այսօրվա քաղաքականության որոշ էլեմենտներ հիշեցնում են 101 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի գործելաոճը: Գուցե միջազգային հանրության անտարբերությունը և հստակ քայլեր չիրականացնելն են, որ Թուրքիայի իշխանությունների մոտ ստեղծել են անպատժելիության զգացողություն, իսկ Էրդողանն էլ մի քանի անգամ է, ինչ բարձրաձայնում է Օսմանյան Թուրքիան վերականգնելու ցանկության մասին՝ «ցնցելով ու ապշեցնելով» ողջ աշխարհին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
    0°  0° 
    22.10.2026
    0°  0° 
    23.10.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: