ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան «հետևողական» քայլեր է իրականացնում երկրի ներսում հնարավոր ռիսկերը բացառելու համար

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ) վերադառնում է Թուրքիայի մեջլիսում իր բնականոն աշխատանքին: Նման որոշման պատճառը, սակայն, ոչ թե այն է, որ այդ կուսակցությունն այլևս որևէ խնդիր չունի իշխանությունների հետ, այլ ամենայն հավանականությամբ մտադիր է իր պայքարը շարունակել խորհրդարանում՝ ուշադրության կենտրոնում պահելով սահմանադրական փոփոխությունների գործընթացըԱյլ հարց է, թե որքանով վերջինիս դա կհաջողվի

Քրդերի դեմ Թուրքիայի վարած քաղաքականությունը հատկապես սրվել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո: Այն բավական լավ «առիթ» կամ «հնարավորություն» դարձավ Թուրքիայի իշխանությունների համար երկրում որոշակի սահմանափակումներ մտցնելու, քրդերի հետ որևէ առնչություն ունեցող լրատվամիջոցները փակելու և ձերբակալություններ իրականացնելու համար: Նման գործողություններով Թուրքիայի իշխանությունները նպատակ են հետապնդում «չեզոքացնելու» առավել ակտիվ քուրդ գործիչների, ովքեր ուղղակի և անուղղակի կերպով կարող են խոչընդոտ հանդիսանալ քրդական գործոնի դեմ իրականացվող Թուրքիայի քաղաքականության համար: Իբրև թե Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու, նահանգներում տեղի ունեցած միջոցառումների և երթերի ժամանակ քուրդ զինյալների օգտին քարոզչություն տանելու համար, օրինակ, վերջերս ձերբակալվեցին Դիարբեքիրի, Սիիրթի, Թունջելի և մի քանի այլ քաղաքների քաղաքապետներ: Ձերբակալվեցին նաև քրդամետ ԺԴԿ կուսակցության 2 համանախագահներն ու մի քանի անդամներ: Ավելին՝ քրդական գործոնի դեմ պայքարը դուրս է եկել երկրի սահմաններից: Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակի ներքո Թուրքիան այսօր Սիրիայում և Իրաքում գործողություններ է իրականացնում քրդերի դեմ:

Թուրքիայի նման անկաշկանդ քաղաքականությունը կարող է առնվազն երկու հիմնական սցենարով զարգանալ, որոնցից երկուսն էլ, սակայնբացասական ազդեցություն կունենան թուրք հասարակության համար: Հավանականությունը, որ Թուրքիան դեռ ավելի կսրի քրդերի դեմ իրականացվող գործողությունները և բոլոր խողովակներով և միջոցներով կկարողանա նրանց լռեցնելբավականին մեծ է: Սա, բնականաբար, կպայթեցնի Թուրքիայում ժողովրդավարացման գործընթացի միֆըԵրկրորդ սցենարը քրդերի կոնսոլիդացումն ու ոտքի կանգնելն է, ինչը, սակայն, կարծես թե մոտ ապագայում Թուրքիային չի սպառնում, քանզի երկրի իշխանություններն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ «հետևողական» և բազմակողմանի գործողություններ են իրականացնում հնարավոր ռիսկերը բացառելու համար:

Թուրքիայի՝ քրդերի դեմ իրականացվող այսօրվա քաղաքականության որոշ էլեմենտներ հիշեցնում են 101 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի գործելաոճըԳուցե միջազգային հանրության անտարբերությունը և հստակ քայլեր չիրականացնելն են, որ Թուրքիայի իշխանությունների մոտ ստեղծել են անպատժելիության զգացողություն, իսկ Էրդողանն էլ մի քանի անգամ է, ինչ բարձրաձայնում է Օսմանյան Թուրքիան վերականգնելու ցանկության մասին՝ «ցնցելով ու ապշեցնելով» ողջ աշխարհին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: