ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Բնական է լինել Արցախում և պայքարել Արցախի բնակչության հետ միասին. այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 60 տարեկան

MediaMag

«Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը։ Ես հայ եմ, այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի։ Կարծում եմ՝ իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաև կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ։ Հետևաբար բնական է լինել այստեղ և պայքարել Արցախի բնակչության հետ միասին»,-  ասում էր Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանը:

Այսօր ՀՀ ազգային հերոս Մոնթե Չարլզի Մելքոնյանը (Ավոն) կդառնար 60 տարեկան:

Մոնթե Չարլզի Մելքոնյանը ծնվել է 1957թ-ի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։

Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Արցախ՝ մասնակցելու մարտական գործողություններին։ Մարտում նրա  խիզախությունները շատ արագ նկատելի են դառնում և 1992 թվականի հունվարին Մոնթեին հանձնարարվում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։

Նրա ղեկավարած ամենապատասխանատու և փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի ազատագրումն  էր, ուր մեկ անգամ ևս փայլեց Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը։ Մոնթեն համոզված էր, որ  մարտում պետք էր գնալ խելահեղ քայլի և այն, որը խելամիտ մարդը չէր անի, նա անում էր։

1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո, Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում էր հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային։

Մեքենայից իջնելով և դիրքավորվելով՝ Մոնթեն կրակահերթ է բացում, սակայն  առճակատ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է։

Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Հայաստանում և Արցախում նրա անունով կան դպրոցներ, զորամասեր։ Այս տարի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ`հրամանատարի արձանի բացման արարողությունը: Ամբողջությամբ նորակառույց վարժարանը համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին: 

Վերջում մնում է ուղղակի հիշել հերոսի խոսքերը. «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 6.44 կմ/ժ
0 C°
 
   
20.12.2017
  10° 
21.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: