ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ում «սև ուրբաթ» է

tjournal.ru/

Գոհաբանության օրվան հաջորդող առաջին ուրբաթն ամեն տարի նշվում է որպես Սև ուրբաթ՝ օր, որն ընդհանրապես չի համապատասխանում իր մռայլ անվանմանը։ Սև ուրբաթը տարվա ամենավառ օրերից է, երբ խանութներն առաջարում են մեծ վաճառք, վիթխարի զեղչեր։ Այն գնումների սիրահարների համար գլխավոր տոնն է և հիանալի լուծում նրանց համար, ովքեր ցանկանում են խնայել։

Հենց Սև ուրբաթից է արևմտյան երկրներում սկսվում վաճառքի ավանդական սուրբծննդյան սեզոնը։ Զեղչերով գնումների ավանդույթն Ամերիկայում սկիզբ է առել դեռևս 19-րդ դարում, սակայն «սև ուրբաթ» տերմինը հայտնվել է միայն 1966 թվականին, Ֆիլադելֆիայում։

Օրվա անվանման ծագման երկու վարկած գոյություն ունի: Մեկի համաձայն օրն այդպես են անվանել վարորդները՝ վիթխարի խցանումների պատճառով, որոնք առաջացել են Գոհաբանության տոնի հաջորդ օրը։ Մյուս վարկածի համաձայն՝ օրվա անվանումն առաջացել է նրանից, որ այս օրվա եկամուտները հաշվապահները սևով են նշել, իսկ կորուստները՝ կարմիրով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: