ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը 2016 թվականին

ArmLur.am

Ամփոփելով 2016 թվականը՝ նշենք, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, Հայոց ցեղասպանության միջազգային ճամաչման գործընթացը պասիվ էր, սակայն ոչ անաարդյունավետ: Այսպես, 2016 թվականի հունիսի Գերմանիայի խորհրդարանը «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների 1915-1916թթ-ի ցեղասպանության հիշատակի և հիշատակման» անվանումով բանաձև ընդունեց: Բացի այդ, Ֆրանսիան, որը Հայոց Ցեղասպանությունը ընդունել է դարեսկզբին, Սենատի մակարդակով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունեց, ինչը ևս բավականին մեծ քայլ էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

Նշենք, որ 2016 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բացառապես տեղական իշխանությունների մակարդակով: Այս տարի ևս այս հարցում բավականին ակտիվ էին Իսպանիայի և Իտալիայի քաղաքները և նահանգները: Այսպես, 2016-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Իսպանիայի Մալագա, Մարբեյա, Բենալմադենա, Ալիկանտե, Պայպորտա, Մերիդա, Կարկախենտ, Ալակուասն, Էլդան, Պուենտե Խենիլ և Ռոդա դե Անդալուսիա քաղաքները, Իտալիայի Բազիլիկատայի մարզային և Սիցիլիայի նահանգային խորհուրդները, Կանոզա և Չիվիտա Կաստելլանա քաղաքները:

Հարկ է նշել, որ ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Կոպենհագենում, Սիրիայում, Արգենտինայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում, Բելգիայում, Հունաստանում, Բելառուսում, Բուլղարիայում, Կանադայում, Չեռնոգորիայում, Չինաստանում, Խորվաթիայում, Ալբանիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Գերմանիայում, Իրանում, Իրաքում, Ղազախստանում, Լիբանանում, Լիտվայում, Մեքսիկայում, Ռուսաստանում, Լեհաստանում, ԱՄԷ-ում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում,  ԱՄՆ-ի Կոնգրեսում: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր են բացվել  Գերմանիայի Յենա, Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս, Կանադայի Սենթ Քեթրինզ, Լեհաստանի Պոլանում քաղաքներում: Բացի այդ՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է գումարվել Ավստրիայի Ամշթետեն քաղաքում: Երևանում կայացել է Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երկրորդ գլոբալ ֆորում:

Այս տարի առաջին անգամ շնորհվել է «Ավրորա» մարդասիրական մրցանակը Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» անդրանիկ մրցանակը շնորհվել է Բուրունդիի «Խաղաղության տուն» (Maison Shalom) խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեին՝ երկրում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին որբերին ու փախստականներին խնամելու եւ հազարավոր կյանքերի փրկության գործում ունեցած անգնահատելի ազդեցության համար։

Նշենք, որ բազմաթիվ փորձագետները կարծում են, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո Ցեղասպանության ճանաչման գործընթացն աստիճանաբար անկում է ապրելու: Սակայն հարկ է նշել, որ այս տարվա համեմատական պասիվությունը առաջին հերթին պայմանավորված էր ապրիլին Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով  ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում տեղի ունեցած փոփոխությունով: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: