Տարոն Աճեմօղլու. Թուրքիայի տնտեսությունը կարող է փլուզվել
«Թուրքիայի տնտեսությունը կարող է մի երկու տարուց փլուզվել, եթե քաղաքական գործիչներն Արևմուտքին ցույց չտան, որ տնտեսությունը վստահելի է», Hurriyet պարբերականի հետ հարցազրույցում նշել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր, աշխարհի տասը ամենահայտնի տնտեսագետներից մեկը՝ Տարոն Աճեմօղլուն։
«Տնտեսական աճն առաջանում է սպառումից, իսկ սպառմանը նպաստում են վարկերը, ինչը մեզ մոտ կայուն չէ։ Մենք շատ քիչ ժամանակ ունենք։ Կարող է ճգնաժամ լինել»,- հայտնել է ճանաչված տնտեսագետը՝ հավելելով, որ դա կարող է տեղի ունենալ ընդամենը մի երկու տարուց։
Աճեմօղլուի խոսքերով՝ Թուրքիան դեռ շարունակում է գրավել կարճաժամկետ օտարերկրյա ներդրումներ, ինչը թույլ է տալիս փոքրացնել ընթացիկ հաշվեկշռի բացը, սակայն իրավիճակը կարող է փոխվել, երբ Թուրքիան դժվարություններ ունենա իր պարտքերը մարելու համար վարկ վերցնելիս։
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելն օգտագործվում է Թուրքիայից օտարերկրյա կապիտալի արտահոսք առաջացնելու համար, և Թրամփի նախագահության ընթացքում սպասվում է տոկոսադրույքերի աճ, ինչը կարող է բերել թուրքական շուկայից օտարերկրյա կապիտալի դուրսբերման, նախազգուշացնում է Աճեմօղլուն։
«Թուրքիայի դրական կերպարը դեռ ուժի մեջ է մնում։ Սակայն օտարերկրյա կապիտալը կամաց-կամաց դուրս է բերվում, ինչի արդյունքում թուրքական լիրան արժեզրկվել է ԱՄՆ դոլարի հանդեպ», - բացատրում է տնտեսագետը։
Նրա համոզմամբ՝ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան պետք է Արևմուտքին ցույց տա, որ իր տնտեսությունը զարգանում է, քանի որ օտարերկրյա ներդրումները Թուրքիա են ներթափանցում Արևմուտքից տարածվող հաղորդագրությունների միջոցով:
«Մենք կազմում ենք մեր արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության հիման վրա, ինչն ամենևին լավ չէ»,- շեշտել է պրոֆեսորը, - «տնտեսական զարգացումը մեծապես կապվում է խոսքի ազատության հետ»։
Նրա համոզմամբ՝ երկարաժամկետ զարգացման համար առանցքային են թափանցիկությունն ու մրցունակությունը, ինչը շատ դժվար է ապահովել այնտեղ, որտեղ չկա մամուլի ազատություն։
«Այդ դեպքում խորանում է մոնոպոլիզացիան, կոռումպացվածությունը և բռնապետական համակարգը»,- նշել է տնտեսագետը, ով այդուհանդերձ, լավատես է Թուրքիայում սոցիալական փոփոխությունների հարցում։
«Այսօր Թուրքիայի ենթակառուցվածքներն ու տնտեսական արդիականացումը շատ ավելի առաջ են, քան 1990-ականներին։ Այս պահին մենք ավելի զարգացած ենք և ավելի բաց հասարակություն ենք։ Չնայած մամուլում տիրող իրավիճակին և աճող ավտորիտարիզմին՝ Թուրքիան այսօր ավելի բաց է, քան նախկինում։ Այն ընկալում է արտաքին աշխարհը սոցիալական մեդիայի միջոցով։ Թուրք ժողովրդի մտահորիզոնն ավելի լայն է։ Կան բաներ, որոնք լավատեսություն են ներշնչում ապագայի հանդեպ»,- եզրակացրել է տնտեսագետը։
Տարոն Աճեմօղլուն հայկական ծագմամբ ամերիկացի նշանավոր տնտեսագետ է: Ծնվել է 1967թ. Ստամբուլում հայ ընտանիքում։ 1986 թվականին ավարտել է Գալաթասարայի վարժարանը։ Բակալավրի աստիճան է ստացել Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում: Այնուհետև 1992 թվականից սկսած Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստացել է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Աճեմօղլուն պարգևատրվել է հեղինակավոր Ջոն Բեյթս Քլարքի շքանշանով:
այլ նյութեր այս թեմայով
- Կայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽ «Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասվում է հայտարարության...
- Թուրքիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ...
- Թուրքիայում սկսել են հետապնդել ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին Քաղաքացիությունից զրկելուց հետո նրանց ցանկության դեպքում պետք է ուղարկել Հայաստան։
- Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին Նրա խոսքով՝ հանդիօումը տեղի կունենա օրվա կեսին։
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ