ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի հաջողության գաղտնիքը (մաս II)

Daily Egyptian

ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրությունների արդյունքներն անսպասելի էին շատերի համար: Սակայն շատ հարցականներ իրենց պատասխանն են ստանում, երբ համեմատում և վերլուծում ենք ընտրությունների արդյունքները` ըստ հանրության տարբեր խմբերի հետ անցկացված հարցման արդյունքների և փորձում հասկանալ նրանց ընտրության դրդապատճառները:

Ստորև փորձենք կատարել նման վերլուծություն` օգտվելով «Edison Research for the National Election Pool»-ի կողմից  ընտրություններից հետո անցկացված հարցման արդյունքներից: «Edison Research for the National Election Pool»-ը մի քանի կազմակերպությունների (ABC News, The Associated Press, CBSNews, CNN, Fox News and NBC News) կոնսորցիում է: Հարցումը ներառում է 24,537 ընտրողների ընտրության արդյունքներ, 350 տարբեր ընտրատարածքներից:

 

Քվեարկություն` ըստ եկամտի

Քվեարկողների  վիճակագրությունն  ըստ եկամտի դիտարկելիս՝ բավականին հետաքրքիր պատկեր ենք ստանում: Պետք է նշել, որ եթե նախկինում մեր կողմից դիտարկված խմբերի դեպքում թեկնածուների օգտին քվեարկողների ձայների տոկոսային հարաբերակցությունն հիմնականում իրարից շատ էր տարբերվում, որոշ դեպքերում հասնելով 40  և ավելի բարձր տոկոսային տարբերության, ապա այժմ տարբերության ամենամեծ միջակայքը գրանցվել է 30.000 դոլար և ավելի ցածր եկամուտ ունեցողների դեպքում` հասնելով միայն  12 %-ի (53%` Քլինթոն, 41%` Թրամփ): Թեկնածուների օգտին քվեարկածների տոկոսային հարաբերությունը գրեթե չի տարբերվում, երբ դիտարկում ենք 250.000 դոլար և բարձր եկամուտ ունեցող անձանց քվեարկության արդյունքները. 48% Թրամփի օգտին, 46% Քլինթոնի օգտին: Միջին եկամուտ ունեցողների մոտ նույնպես պատկերն էականորեն չի փոփոխվում. 50,000 - 99,999 դոլար եկամուտ ունեցողների 50%-ը քվեարկել է Թրամփի, իսկ 46% Քլինթոնի օգտին, 100,000 - 199,999 դոլար եկամուտ ունեցողների 48 %-ը քվեարկել է Թրամփի, իսկ 47%-ը` Քլինթոնի օգտին:  

Նման վիճակագրությունը բացատրելու համար բավական է անդրադառնալ դեմոկրատ և հանրապետական թեկնածուների ողջ քարոզարշավի ընթացքում հարցի շուրջ որդեգրած դիրքորոշումներին: Հետաքրքիր է փաստել, որ այս հարցում թեկնածուները հանդես էին գալիս առաջին հայացքից ամբողջովին իրար հակասող դիրքորոշումներով. հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կողմ էր խոշոր գործարարների համար արտոնյալ հարկային պայմաններ  սահմանելուն, իսկ դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը կողմնակից էր այս խմբի հարկերը բարձրացնելուն:

Այս կատեգորիայում ընտրողների ձայների նման բաշխվածությունը խոսում է թեկնածուների առաջարկվող լուծումների «երկսայր» լինելու մասին: Որքան էլ առաջին հայացքից հակասական թվային թեկնածուների առաջարկած լուծումները, գործնականում նրանցից յուրաքանչյուրի  կյանքի կոչման  դեպքում էլ թե´ ցածր, թե´ միջին և թե´ բարձր եկամուտ ունեցողները կարող էին շահել:

Թրամփի առաջարկած լուծման տարբերակը, խոշոր գործարարների համար արտոնյալ պայմաններ սահմանելով, երկիրն ավելի գրավիչ կարող է դարձնել արտերկրում գործունեություն ծավալող ԱՄՆ գործարարների համար` մոտիվացնելով ներդրումներ կատարել սեփական երկրում: Սրանից, բնականաբար, կշահեն բարձր եկամուտ ունեցողները` ստանալով հարկային արտոնյալ պայմաններ: Մյուս կողմից կարող են շահել նաև ցածր և միջին եկամուտ ունեցողներն, ում համար կբացվեին նոր աշխատատեղեր:

Քլինթոնի առաջարկը թեպետ կարճաժամկետ հեռանկարում կարող է պակաս  շահավետ թվալ բարձր եկամուտ ունեցող, օրինակ, գործարարների համար, սակայն երկարաժամկետ հեռանկարում դա նրանց կապահովագրի նոր մրցակիցների «ներգաղթից», ինչին ձգտում  է հասնել Թրամփը:

Քվեարկություն` ըստ քաղաքական գաղափարախոսության

Քվեարկության արդյունքներն այս կատեգորիայում մի շարք հետաքրքիր եզրակացությունների են հանգեցնում: Լիբերալների դեպքում դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը զգալիորեն առաջ է անցել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից (լիբերալների 84 %-ը քվեարկել է Քլինթոնի, և ընդամենը 10%-ը՝ Թրամփի օգտին:) Պահպանողականների դեպքում ունենք հակառակ պատկերը. նրանց 81%-ը քվեարկել է Թրամփի, իսկ 15%-ը Քլինթոնի օգտին: Չափավորների ձայները թեկնածուների միջև բաշխվել են գրեթե հավասարաչափ՝ 52%` Քլինթոնի օգտին, 41%` Թրամփի օգտին: Քվեարկության նման արդյունքների բացատրությունը շատ մոտ է ըստ սեռերի քվեարկության արդյունքների բացատրությանը: Սա նույնպես խոսում է այն մասին, որ ԱՄՆ հանրության պահպանողական հայացքներ ունեցող ոչ փոքր զանգվածը, դեռևս  պատրաստ չէ կին նախագահ ունենալու:

Քվեարկություն` ըստ կրոնական խմբերի

Բողոքականները և քրիստոնյա այլ խմբերի մեծամասնությունը քվեարկել է Թրամփի օգտին (58%` Թրամփ, 45%` Քլինթոն): Պատկերը փոքր տարբերությամբ նույնն է նաև կաթոլիկների դեպքում, որոնց մեծամասնությունը նույնպես աջակցել է Թրամփին  (52%` Թրամփ, 39%` Քլինթոն):  

Հրեաների դեպքում ունենք հակառակ պատկերը, հրեաների 71%-ը աջակցել է Քլինթոնին, և ընդամենը 24 %-ը Թրամփին: Համեմատության համար նշենք, որ 2012 (69%) և 2008 (78%)  թվականներին նույնպես հրեանների մեծ մասը քվեարկել է դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամայի օգտին:  Սա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Քլինթոն-Օբամա զույգի իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում ունեցած դիրքորոշմամբ:

Այլ կրոնական խմբերի դեպքում Քլինթոնն առաջատար է. այս խմբում ընտրողների 68% աջակցում են նրան, և միայն 26% է աջակցում Թրամփին: Այլի մեջ են նաև մուսլմանները: Քանի որ քվեարկող մուսուլմաններն ԱՄՆ ընտրողների 1%-ից  պակասն են կազմում, հետազոտողների համար դժվարություն է ներկայացում դուրս բերել նրանց քվեարկության  առանձին վիճակագրությունը:

Ըստ կրոնական խմբերի քվեարկության նման արդյունքները նույնպես բացատրվում է ժխտողական էլեկտորատի ձայներով:  Թրամփն, իր ողջ քարոզարշավը կառուցեց ԱՄՆ-ում կրոնական խմբերի միջև առկա հակասությունների վրա: 

 

Ամփոփելով, կարող ենք հանգել հետևյալ եզրահանգման՝ Թրամփն իր ողջ քարոզարշավի ընթացքում կարողացավ առավելագույնս  իր օգտին օգտագործել առկա ժխտողական էլեկտորատի ձայները՝  հաջողությամբ խաղալով հանրության տարբեր շերտերի միջև առկա հակասությունների վրա: Դեմ դուրս գալով կանանց՝ նա անուղղակիորեն  դեմ դուրս եկավ կին նախագահ ունենալու գաղափարին, ինչը չէր կարող չգրավել ԱՄՆ հասարակության պահպանողական հայացքներ ունեցող բավական մեծ ընտրազանգվածին: Դեմ դուրս գալով ներգաղթյալներին՝ նա իր կողմ գրավեց տարիների ընթացքում ապօրինի ներգաղթից իրեն տուժած համարող էլեկտորատին: Դեմ դուրս գալով սևամորթներին, նա իր կողմը գրավեց այօսր ԱՄՆ-ում մեծամասնություն կազմող սպիտակամորթ ընտրազանգվածին: Նման հակադրությունների շարքն, իհարկե, կարելի է շարունակել

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: