ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանական հայտնի ընկերությունն այլևս Թուրքիային զենք չի վաճառելու

dw.com

Գերմանական «Heckler & Koch» անվանի ընկերությունն այլևս Թուրքիային զենք ու զինամթերք չի վաճառի: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքին, զենքի արտադրության ոլորտում հայտնի  ընկերությունը որոշ քաղաքական չափանիշների շրջանակներում վերանայել է այն երկրների ցանկը, որոնց զենք է վաճառում:

Այսպիսով, ՆԱՏՕ-ի անդամ երկրները կամ այն երկրները, որոնք այս կազմակերպության հետ սերտ հարաբերություններ ունեն, ինչպես նաև՝ օրինապահության և ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող երկրները ընդգրկվել են «կանաչ ցուցակում»: Ընկերությունը զենք կվաճառի միայն այս ցուցակում ընդգրկված երկրներին:

Նախատեսված չափանիշներին չհամապատասխանող երկրներն, ինչպես օրինակ՝ Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Բրազիլիան, Հնդկաստանը,  Թուրքիան ընդգրկվել են «դեղին ցուցակում»:  «Heckler & Koch» -ը առաջիկայում այլևս չի պատրաստվում այս երկրներին զենք մատակարարել:

Թուրքական կողմի պնդմամբ՝ զենքի մատակարարման վերաբերյալ գերմանական ընկերության և Թուրքիայի միջև ավելի վաղ կնքված պայմանագրերի միակողմանի չեղարկման դեպքում «Heckler & Koch» -ը ստիպված կինի խոշոր փոխհատուցումներ վճարել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավստրիայի խորհրդարանում միաձայն ընդունվել էր բանաձև,  որն առաջարկում է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո կիրառել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    20°   
    18.05.2024
    21°   
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: