ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ և Ռուսաստանի միջև քարոզչական պատերազմում տուժում են արժեքները

Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում կոչ է անում պայքարել Ռուսաստանի պաշտոնական քարոզչության դեմ, որը, եվրոպական պատգամավորների կարծիքով, ուղղված է Եվրամիության և նրա առանձին երկրների դեմ, ինչպես նաև նպատակ ունի պառակտելու այդ միությունը:

«Եվրախորհրդարանը լրջորեն մտահոգված է Եվրոպայում Կրեմլի ինտենսիվ գործունեության արագ ընդլայնման, այդ թվում՝ ապատեղեկատվությունն ու քարոզչության կապակցությամբ, որոնք ուղղված են ԵՄ–ն թուլացնելու և պառակտելու Ռուսաստանի կարողության մեծացմանը։ Ընդունում է, որ ԵՄ–ն պետք է ռազմավարական հաղորդակցումը դիտարկի որպես առաջնայնություն, ինչը պետք է ուղեկցվի համապատասխան ռեսուրսների կիրառմամբ»,– նշված է եղել բանաձևում:

Բանաձևի հեղինակը լեհ պատգամավոր Աննա Ֆոտիգան է։ Կողմ է քվեարկել  304 , դեմ՝ 179, ձեռնպահ՝ 208 պատգամավոր։ Սակայն դեռևս հունիս ամսին Եվրահանձնաժողովի ավագ ներկայացուցիչ Ջակոբ Կալենսկին առաջարկել էր հնարավորինս շտապ քայլեր ձեռնարկել ռուսական քարոզչության դեմ, որը «քայքայում» է եվրոպական ինստիտուտները:

Ուշագրավ է, որ բանաձևում անգամ զուգահեռ է անցկացվել ռուսական քարոզչության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության միջև:

Որպես հիմնական տեղեկատվական սպառնալիք բանաձևում հատկապես նշվել են Sputnik գործակալությունը, Russian Today հեռուստաալիքը, Русский мир հիմնադրամն ու «Ռոսսոստրուդնիչեստվո» գործակալությունը։

Վլադիմիր Պուտինն, արձագանքելով բանաձևին, շնորհավորել է այս բոլոր գործակալություններին արդյունավետ աշխատանքի համար, իսկ բուն բանաձևը համարել է «քաղաքական դեգրադացիայի արդյունք»:

Նույն կարծիքին են ոչ միայն ռուս քաղաքագետներն ու վերլուծաբանները, այլ անգամ եվրոպացի լրագրողներն ու փորձագետները, ովքեր վստահ են, որ Եվրոպան այս բանաձևով շեղվում է իր իսկ սահմանած արժեհամակարգից:

Եվրոպան միշտ փորձել է օրինակ ծառայել իր ժողովրդավարական արժեքներով, խոսքի և մամուլի ազատությամբ, իսկ այժմ այն դիմում է իրեն ոչ հարիր հակաքարոզչական միջոցների, որոնք նորմալ չեն ընկալվում հենց ԵՄ ներսում:

Պատահական չէ սակայն, որ նմանատիպ բանաձևն ընդունվում է հենց այն ժամանակ, երբ արևմտյան մի շարք երկրներում իրար հետևից ընտրություններում հաղթում են «ռուսամետ» թեկնածուները, ովքեր պատրաստ են վերջ տալ լարված հարաբերություններին և վերականգնել կապերը Ռուսաստանի հետ:

Այս մարդկանց սատարողները գտնում են, որ հարկավոր է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ դրանք միայն վնաս են պատճառում և ոչ մի ուղղիչ նշանակություն չեն կրում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: