ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թոմ Հենքսը կոչ է արել բոլորին մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բարեգործական երեկոյին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

radioiasi.ro

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է օսկարակիր դերասան Թոմ Հենքսի մասնակցությամբ տեսաուղերձ, որում նա իր աջակցությունն է հայտնում  հիմնադրամի՝ դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում կայանալիք գալա երեկոյին:

Անվանի դերասանը կոչ է անում բոլորին մասնակցել կարևոր նշանակություն ունեցող միջոցառմանը՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարող անձամբ ներկա գտնվել բարեգործական հավաքին, փոխանցում է tert.am-ը:

«Սա հրաշալի առիթ է ձեր հայկական արմատներին վերադառնալու համար, իսկ եթե ազգությամբ հայ չեք, ուղղակի գնացեք գալա երեկոյին ու վայելեք այն: Աստված բոլորիս պահապան»,- տեսաուղերձը եզրափակել է Հենքսը:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նպատակն է ապահով ապագա ապահովել Հայաստանի հեռավոր գյուղերի երեխաների համար՝ բարելավելով նրանց կրթական, առողջապահական ու սոցիալական պայմանները: Հիմնադրամը նպատակ է հետապնդում նպաստավոր պայմաններ ստեղծել գյուղի երեխաների աճի ու զարգացման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: