ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրազիլացի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է վառելիքի անբավարարության պատճառով. իշխանություններ

AP

Կոլումբիայում օրերս կործանված BAE Avro ինքնաթիռի վառելիքը սպառվել էր: Այդ մասին հայտնել է Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավար Ֆրեդի Բոնիլյան, հաղորդում է BBC-ն:

«Ստուգումից հետո մենք տեսանք, որ ինքնաթիռը վառելիք չուներ: Միջազգային չափանիշներով՝ ինքնաթիռը պետք է ունենա թռիչքի առնվազն ևս 30 րոպեի համար լրացուցիչ քանակությամբ վառելիք: Ցավոք, ինքնաթիռը չի ունեցել անկանխատեսելի հանգամանքների համար վառելիք», - հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Բոլիվիայից կոլումբական Մեդելյին ուղևորվող ինքնաթիռը, որում գտնվել էր նաև «Շապեկոենսե» ֆուտբոլային թիմը կործանվել է Կոլումբիայում՝ օդանավակայանի ճանապարհին։ Ավիաաղետի հետևանքով զոհվել է 71 մարդ, 6 մարդ ողջ է մնացել: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2025
       
    25.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: