Արդյո՞ք դոլարը եվրոյից թանկ կլինի
2016թ.-ը մոտենում է ավարտին: Գուցեև հենց այս փաստով է պայմանավորված տարատեսակ տնտեսական ցուցիչների, այդ թվում՝ միջազգային արժույթների փոխարժեքների հետ կապված բազմաթիվ կանխատեսումների առկայությունը: Մասնավորապես, օբյեկտիվ պատճառներով, առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ և ԵՄ արժույթները: Այն պարզ ճշմարտությունը, որ հենց այս արժույթներն են հանդիսանում աշխարհի ամենափոխարկելիները և որ նաև համարվում են մրցակիցներ, ապահովում է դրանց շուրջ կանխատեսումների և գնահատականների տարեվերջյան մեծ ալիքը:
Այսպես, տարբեր տվյալների համաձայն, նոյեմբերի սկզբին եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ տատանվում էր 1.1063 - 1.1275 շրջանակներում, ինչից հետո, արդեն ամսվա վերջին այն սկսում է կորցնել իր դիրքերը՝ հասնելով 1.0599 մակարդակի: Եվրոյի փոխարժեքի անկումը շարունակվում է նաև այս ամիս: Դեկտեմբերի 6-ին նվազագույն շեմը հասավ 1.0534-ի, դեկտեմբերի 7-ին եվրոն արժեցավ 1,0734 դոլար՝ աճելով +0,0016 փոխանակային կետով, կամ որ նույնն է՝ 0.15 %-ով:
Պետք է նշել, որ եվրոյի փոխարժեքը կապված է ինչպես դոլարի փոխարժեքից, այնպես էլ Եվրոպայում գրանցված իրավիճակից: Օրինակ, եվրոյի փոխարժեքի վերջին անկումները մեծապես պայմանավորվեցին Իտալիայի ընտրությունների արդյունքներով: Դոլարի դիրքերն ամրանում կամ թուլանում են նավթի գներով, ԱՄՆ իրավիճակով կամ ոսկու գներով պայմանավորված. որքան այս ցուցիչները բարձրանում են, արժույթների փոխարժեքներն անկում են ապրում: Ընդհանուր առմամբ, նշված գործոնների կապը փոխարժեքների հետ հակադարձ համեմատական է, այսինքն արժույթները հակադարձ համեմատական են աճում համաշխարհային տնտեսության անորոշության մակարդակի փոփոխությանը:
Հարցի պատասխանը՝ կլինի՞ արդյոք 2016-ը բեկումնային, և դոլարը վերջապես «կհաղթի՞» եվրոյին փոխանակային կուրսի համատեքստում, ուղղակիորեն կախված է որոշ գործոններից: Եվրոյի համար այդ գործոնը կախված է բրիտանական տնտեսության՝ ԵՄ տնտեսության հետ կապից (կմնա՞ արդյոք Բրիտանիան՝ որպես եվրագոտու լիիրավ անդամ, թե՞ այնուամենայնիվ կստանա ասոցացված երկրի ստատուս, ինչպիսի՞ն կլինեն ԵՄ տարեկան ամփոփիչ մակրոտնտեսական ցուցանիշները և այլ): Դոլարի համար առաջնային գործոն շարունակում է լինել նավթի գինը, ինչպես նաև ԱՄՆ արտաքին քաղաքական կուրսի շուրջ ստեղծված անորոշությունը:
Պետք է նշել, որ եվրոն դոլարից էժան եղել է միայն 2001-2002 թթ.-ին (նվազագույն մակարդակը կազմել է 0.8560[1]): 14 տարիների ընթացքում նման դեպք երբեք չի գրանցվել, չնայած, որ այսօրվա մակարդակն ամենամոտն է այդ նվազագույնին:
Եթե փորձենք հասկանալ՝ հնարավո՞ր է եվրոյի ռադիկալ դեվալվացիա 2017թ.-ին, ինչի արդյունքում դոլարն ավելի թանկ կդառնա, ապա պատասխանը կարող է լինել և դրական: Brexit-ը, Եվրամիությունում անցկացվող ընտրությունները, որոնք, կարծես թե, ակտիվացնում են ԵՄ նկատմամբ «հակա» տրամադրությունները, ինչպես նաև արդեն մի քանի տարի շարունակվող եվրագոտու ճգնաժամը հուշում են, որ եվրոն առաջիկայում կշարունակի էժանանալ: Մինչդեռ, պետք է նշել, որ դոլարի հետ ևս ամեն ինչ հարթ չէ և այս արժույթը ևս կարող է արժեզրկվել: Չենք կարող հստակ ասել, որ երկու արժույթների անկումների համամասնությունը կլինի այն տարբերությամբ, որ որևէ մեկը կկարողանա «հաղթել» մյուսին: Իրականում կարծում ենք, որ 2017-ին մենք կունենանք երկու «պարտված» միջազգային արժույթ:
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ