ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Ինչո՞ւ ԱՄՆ պետքարտուղարը զուգահեռներ անցկացրեց հակամարտության կարգավորման և աճող ավտորիտար մտածելակերպի միջև

ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անդրադարձավ տարածաշրջանային հակամարտություներին, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտությանն՝ անցկացնելով մի շարք հետաքրքրական զուգահեռներ:

ԱՄՆ պաշտոնյան, մասնավորապես, տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների համատեքստում անդրադարձավ  աճող ավտորիտար մտածելակերպին, անհանդուրժողականությանը, խոսքի իրավունքի սահմանափակումներին, թշնամանքին և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին:

ԱՄՆ պետքարտուղարի կողմից անցկացված նման զուգահեռները պատահական չեն և տրամաբանորեն դրանց հիմքում ընկած է հետևյալ առանցքային թեզը. որևէ  հակամարտություն չի կարող  վերջնական լուծում ստանալ, երբ հակամարտության կողմ հանդիսացող երկրներում իշխում է հակառակ կողմի հանդեպ անհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտը, որտեղ իշխող ավտորիտար վարչակարգը ոչ միայն չի երաշխավորում, այլև նաև ոտնահարում է մարդու իրավունքները և անվտանգությունը: 

Թեզի հիմնավորումն առավել քան պարզ է. նման մթնոլորտում կողմերի միջև որևէ կերպ չի կարող ձևավորվել վստահության մթնոլորտ, իսկ երբ չկա վստահության մթնոլորտ, մեղմ ասած, անտրամաբանական է խոսել փոխզիջումների մասին: Կողմերից որևէ մեկը չի կարող գնալ զիջումների, երբ նա վստահ է, որ դիմացինի կողմից իր հնարավոր զիջումները ոչ միայն չեն ընկալվի որպես բարի կամքի դրսևորում, այլ ընդհակառակ` կընդունվեն որպես թուլության նշան և նոր հարված հասցնելու առիթ:

Իրական քաղաքականությունն ինքնին հիմնավորում է այդ թեզը։ Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակը նկարագրվում է հենց այդ բնորոշումներով, ինչն ուղղակիորեն ազդում է ոչ միայն Ղարաբաղյան հակամարտություն կարգավորման գործընթացի վրա, այլև վտանգում է ողջ տարածաշրջանի անվտանգությունը։

Ապրիլյան պատերազմը հայկական կողմերի և միջազգային հանրության համար դարձավ առարկայական ապացույց, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն ԼՂՀ զինված ուժերի այլ նաև խաղաղ բնակչության դեմ: Ասվածը հիմնավորելու համար ուղղակի անհրաժեշտ է անդրադառնալ ապրիլին  զինվորականների, տարեց մարդկանց և երեխաների դեմ իրականացված ոտնձգության և խոշտանգումների դեպքերին, որոնք իրականացնողներն Ադրբեջանում պարգևատրվեցին ամենաբարձր մակարդակով:

Այս առումով պատահական չէ, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն Ապրիլյան պատերազմից հետո բաժանվեց մինչապրիլյան և հետապրիլյան ժամանակաշրջանի: Հետապրիլյան ժամանակաշրջանում էլ ավելի մեծ կարևորություն է ստացել կողմերի միջև վստահության մթնոլորտի վերականգնումը, նոր սրացումների կանխումը, որին հասնելու համար անհրաժեշտ է նախևառաջ պայքարել ԱՄՆ պետաքարտուղարի կողմից բարձրաձայնված երևույթների, այն է` ավտորիտար մտածելակերպի, անհանդուրժողականության, խոսքի իրավունքի սահմանափակումների, թշնամանքի և մարդու իրավունքների ոտնահարման դեմ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 36%
Քամի՝ 6.44 կմ/ժ
28 C°
 
20°  33° 
19.07.2018
21°  35° 
20.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: