ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ. իրադրությունն առաջնագծում

Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 900 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային /Հադրութ/ և արևելյան /Մարտունի/ պաշտպանական ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը, բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառել է նաև ‹‹CBD›› և ‹‹Իստիգլալ›› տիպի դիպուկահար հրացաններ /93 կրակոց/, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի կողմից իրականացված անարդյունք կրակոցներին պատասխանելուց և շարունակել վստահորեն ապահովել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը:

Ինչ վերաբերում է հայկական երկու անօդաչու թռչող սարք /ԱԹՍ/ խոցելու մասին ադրբեջանական ագիտպրոպի կողմից երեկ տարածված տեղեկությանը, ապա դա ոչ այլ ինչ է, քան իրականությանը չհամապատասխանող շարքային քարոզչություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: