ԵՐԵՎԱՆ -3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 298,41 դրամ ԱՐԾԱԹ - 279,96 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 461,26 դրամ

ԵԱՏՄ. 2016թ. ինտեգրացիոն զարգացումները և Հայաստանը

www.evrazes.com

Տարին մոտենում է ավարտին, ուստի ճիշտ ժամանակն է ՝ այն ամփոփելու: Սույն հոդվածով փորձել ենք ամփոփ ներկայացնել 2016թ տնտեսական տարին Հայաստանի համար՝ ԵԱՏՄ զարգացումների համատեքստում: Պետք է նշել, որ այդ առումով տարին բավական հագեցած էր, քանզի ԵԱՏՄ, որպես առանձին միություն թե՛ փաստաթղթային, թե՛ առևտրային կարգավորչումների առումով ունեցավ զարգացումներ՝ ի դեմս անդամ երկրների համար մշակված միասնական նորմերի ու փաստաթուղթների: Փորձենք այդ ամենը ներկայացնել առանձին բաժիններով:

 Փաստաթղթային, իրավական դաշտ

Համաձայն Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքի տվյալների, միայն 2016թ. ընթացքում միության կողմից հաստատվել և ուժի մեջ է մտել շուրջ 421 փաստաթուղթ: Այդ փաստաթղթերի թվում են առևտրային կանոնակարգերի, միասնական առևտրային ստանդարտների, մաքսային անցակետերի գործընթացների միասնականացման, անդամ երկրների միջև փաստաթղթաշրջանառության թվայնացման, դեղերի արտադրության միասնական չափանիշների սահմանման, Միության ներսում ավտոմոբիլների առք ու վաճառքի, սննդի անվտանգության, պետական գաղտնիքի փոխանցման և բազմաթիվ այլ հարցերի հետ կապված որոշումներ ու համապատասխան համաձայնագրեր:

Փորձենք ի մի բերել այս դաշտում Եվրասիական տնտեսական տարվա խրոնիկան, որոնց նաև հետևողականորեն անդրադարձել է «Արմեդիա» ՏՎԳ-ն:

2016թ. սկզբին հայտնի դարձավ Միության անդամների միջև ավտոմեքենաների մաքսային միասնական քաղաքականության ներմուծման մասին, ինչի արդյունքում արդեն մարտ ամսին Ազգային ժողովն 1-ին ընթերցմամբ ընդունել է պատգամավորներ Վարդան Այվազյանի, Միքայել Մելքումյանի, Խաչատուր Քոքոբելյանի` ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներմուծումից ավելացված արժեքի 20-տոկոսանոց հարկը չգանձելու մասին օրենքի նախագիծը: 

2016թ. մայիսին ԵԱՏՄ երկրների ղեկավարներն Աստանայում կայացած նիստի ժամանակ հաստատել են ածխաջրածինների ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգերը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2017 թվականին ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հաստատմանը կներկայացնի նավթի, նավթամթերքների և գազի ընդհանուր շուկա ձևավորելու ծրագիրը: Այդպիսով հաստատվել է, որ ԵԱՏՄ կունենա միասնական էներգետիկ շուկա:

Նույն ժամանակահատվածում՝ 2016թ. մայիսին, ԵԱՏՄ կողմից քննարկվեց նաև միասնական նավթային շուկա ստեղծելու հարցը: Հարցն առայժմ գտնվում է քննարկումային փուլում, սակայն հաջողելու դեպքում առավելապես կշահեն նավթամթերքի ռեսուրս չունեցող երկրները:

Մայիսի վերջին Աստանայում կայացած գագաթաժողովին ԵԱՏՄ հաստատեց զարգացման իր կուրսը, որով ամրագրվեցին ինչպես ներքին միասնական շուկաներ ստեղծելու, այնպես էլ արտաքին հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր:

Արդեն սույն թվականի հունիս ամսին Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր գազային շուկայի ձևավորման հարցը:

Ամռան երկրորդ ամիսը՝ հուլիսը, ԵԱՏՄ համար նշանավորվեց Ղազախստանի կողմից  Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների կրթության մասին փաստաթղթերի ճանաչման հետ կապված սահմանափակումների վերացմամբ, ինչը կարող ենք համարել քայլ առաջ կրթական միասնական շուկային հասնելու համար:

Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ կզրոյանան «խելացի ժամացույցների» համար մաքսային վճարները ԵԱՏՄ տարածքում:  Սա անդամ երկրների համար կարող է հանդիսանալ ՏՏ ոլորտի զարգացման ու արտաքին առևտրի ընդլայնման լուրջ խթան:

Սույն թվականի նոյեմբերին, տեղի ունեցավ թերևս ԵԱՏՄ համար տարվա կարևորագույն որուշումներից մեկի՝ Մաքսային օրենսգքրի մասին նախագծի ընդունումը:  Մաքսային օրենսգիրքը կհանդիսանա Միության բազիսային փաստաթղթերից մեկը, ինչը կբարձրացնի եվրասիական հնգյակի երկրների միջև համագործակցությո ւնը մաքսային կարգավորման ոլորտում: Նախագծի հիմքում ընկած են անցումն էլեկտրոնային տեխնոլոգիաներին, արտաքին տնտեսական գործունեության իրականացման պայմանների բարելավումը, մասնավորապես՝ արտահանման խթանումը: Նշենք, որ 2016թ.վերջում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ Մաքսային Կոդեքսը վավերացվեց անդամ երկրների կողմից, չնայած դրա շուրջ ի սկզբանե առկա որոշ դժգոհությունների:

Մեկ այլ, հատկապես Հայաստանի համար հնարավորությունների լայն շրջանակ բացող որոշում ևս կայացվեց նոյեմբերին: Խոսքը ԵԱՏՄ-ում թվային հարթակի ստեղծման որոշման մասին է, ինչը ենթադրում է միասնական փաստաթղթաշրջանառության թվայնացում: Հասկանալի է, որ սա կմեծացնի փոխադարձ առևտրի և համագործակցության այլ ոլորտների արագությունն ու արդյունավետությունը:

Չընկնելով տարատեսակ գնահատականների դաշտ, կարող ենք միանշանակ փաստել, որ տարին ակտիվ է եղել միասնական ստանդարտների ընդունման և ինտեգրացիայի արդյունավետությունը բարձրացնելու  և փոխադարձ ինտեգրացիայի ուղղությամբ արված քայլերի առումով:

 

 ՀՀ-ԵԱՏՄ

Որպեսզի հասկանանք, թե Հայաստանի համար՝ որպես ԵԱՏՄ անդամ առանձին երկիր, ինչպիսին է եղել ԵԱՏՄ համատեքստում 2016թ-ը, պետք է անդրադառնանք վիճակագրական ցուցանիշներին:

Այսպես, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2016թ. բացարձակ արժեքով կազմել է 4067.0 մլն ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտահանումը 2016-ին կազմել է 1453.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 2613.3 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ Մաքսային ծառայության տվյալների համաձայն, 2016թ. ՀՀ արտաքին առևտուրն՝ ըստ երկրների, ունի հետևյալ պատկերը.

ԵԱՏՄ

2015թ. 

2016թ.

Տարբերություն % 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

97 081

180 124

186

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

542 948

449 193

83

 

Թվերը կանխատեսում են, որ փոխադարձ առևտուրը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ այս տարվա ընթացքում կտրուկ աճ է գրանցել, ընդ որում՝ մեզ համար շահեկան տարբերությամբ: Այն է՝ 2015թ.-ի համեմատ 2016թ. աճել է դեպի ԵԱՏՄ արտահանման ծավալներն ու նվազել է ԵԱՏՄ-ից ՀՀ ներմուծման ծավալները: 

ԵԱՏՄ-ին անդամակցությունը արտահանման խթանման մասով դրական է ազդել արտաքին առևտրի գործոնների վրա: Այսպես, Doing Business 2016-ը ուղղակի արձանագրել է, որ ԵԱՏՄ-ին միանալու արդյունքում ՌԴ հետ առևտրային պայմանները բարելավվել են՝ սահմանային ստուգումների և փաստաթղթերի ապահովման մասով։ Այդ դրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը դիրքը բարելավել է արտաքին առևտրի դյուրինության համաշխարհային դասակարգման մեջ` 58-րդ տեղից տեղափոխվելով 29-րդ դիրք։

 

 ԵԱՏՄ-աշխարհ

Տարին ամփոփելով չենք կարող հակիրճ անդրադարձ չկատարել ԵԱՏՄ արտաքին կապերի՝ այս տարվա գրանցած զարգացումներին, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ հայկական տնտեսության վրա:

Այս կամ այն երկրի/ կազմակերպության հետ հետագա զարգացման վերաբերյալ պայմանավորվածությունների 2016թ.-ի քրոնիկան ունի հետևյալ տեսքը.

  •  Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրին անցման բանակցություններ: Կողմերը գտնվում են համաձայնագրի ձևաչափի որոշման փուլում: Բանակցություններ սկսելու որոշումը կընդունվի դեկտեմբերի 26-ին: 
  • Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտուն անցման մասին համաձայնագրի պատրաստակամություն հնչել է նաև Թայլանդի, Զիմբաբվեի և Ինդոնեզիայի կողմից: Ազատ առևտրային հարաբերություններին անցման բանակցությունների փուլում են նաև ԵԱՏՄ ու Չինաստանը:
  • Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները մարտ ամսվա սկզբին մեկնարկեցին Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ:
  • Մայիսի 2-ին  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  ստորագրել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ու Վիետնամի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի օրենքը:
  • Մայիսին որոշում կայացվեց բանակցություններ սկսել Սերբիայի հետ առևտրային ռեժիմի միասնականացման շուրջ:
  • ԵԱՏՄ նկատմամբ այս տարի հետաքրքրություն ցուցաբերեցին Մեքսիկան, Պակիստանը, Իսրայելը, Հնդկաստանը, ԱՍԵԱՆ-ը, Սինգապուրը:
  • Եգիպտոսն ու ԵԱՏՄ ազատ առևտրի գոտի կստեղծեն: Որոշումը կայացավ Վլադիմիր Պուտինի՝ դեպի Եգիպտոս փետրվարյան այցից հետո:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 6.44 կմ/ժ
-3 C°
 
-2°   
24.02.2017
-3°   
25.02.2017
Հարցում

Արդյո՞ք Հայաստանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: