ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2016թ-ի աշխարհի ամենաազդեցիկ 5 կանայք

Clothes on You

Կանանց դերն աշխարհում անգնահատելի է, և սա վերաբերում է նրանց դերին ոչ միայն որպես կին և մայր, այլ նաև տարբեր ոլորտների զարգացման մեջ նրանց ունեցած ներդրմանը: Վերջերս Forbes-ը հրապարակեց աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը, սակայն «Արմեդիա» ՏՎԳ-ն առանձնացրել է քաղաքականության մեջ 5 ամենաազդեցիկներին:

Այսպես, Գերմանիայի կանցլեր՝ 62-ամյա Անգելա Մերկելը, ցուցակի առաջին տեղում է: Չնայած 2016թ-ը նրա համար լի էր բազմաթիվ դժվարություններով՝ Brexit-ից հետո պաշտպանել միասնական եվրոպական ճակատը, լուծման ուղիներ փնտրել Գերմանիայում միգրանտների հետ կապված հարցերի վերաբերյալ, պայքարել ԻՊ-ի զինյալների դեմ առանց անմիջական ռազմական գործողությունների, Մերկելին հաջողվեց խուսափել երկրում անվերահսկելի իրավիճակից: Ավելին, այժմ էլ նա պատրաստվում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին:

 

Չնայած ԱՄՆ նախագահ չընտրվելուն՝ 69-ամյա Հիլարի Քլինթոնը համարվում է երկրորդ ամենաազդեցիկ կինը համաշխարհային քաղաքականության մեջ: Նախընտրական արշավի ժամանակ նա հայտնվեց մի շարք սկանդալների մեջ, որոնք, սակայն, հնարավոր եղավ հաղթահարել, և չնայած չընտրվեց ԱՄՆ նախագահ, ստացավ բնակչության ձայների մեծամասնությունը:

 

Երրորդ ամենաազդեցիկ կինն աշխարհում Հարավային Կորեայի նախագահն է՝ 64-ամյա Փակ Կըն Հեն: Ավելի քան երկու տասնամյակ նրան հաջողվել է հյուսիսում միջուկային փորձարկումների վերաբերյալ կոշտ և անզիջում դիրքորոշում պահպանել՝ ունենալով նաև գերտերությունների աջակցությունը: Այնումենայնիվ, ինչպես երևում է, 2016թ-ը՝ որպես նախագահ, նրա համար կլինի վերջին տարին: Այժմ երկրի Սահմանադրական դատարանը քննարկում է նրա իմպիչմենտի հարցը, քանզի նա հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ:

 

 

52-ամյա Միշել Օբաման՝ ԱՄՆ առաջին տիկինը, համարվում է 2016թ-ի չորրորդ ամենաազդեցիկ կինը: Նրա ամենակարևոր նախաձեռնություններից է համարվում երեխաների գիրության դեմ համազգային արշավը՝ «Եկեք շարժվենք» խորագրով:

 

 

 

2016թ-ի հինգերորդ ամենաազդեցիկ կինն է Թայվանի նախագահը՝ Ցայ Ին-վենը: Նախագահական ընտրությունների ժամանակ նրան հաջողվեց հաղթել պրո-պեկինյան թեկնածուին, իսկ իր առաջին ելույթում էլ Ին-Վենը հրաժարվեց օգտագործել «միասնական Չինաստան» արտահայտությունը, ինչը նրա անձի շուրջ մեծ աղմուկ բարձրացրեց: Չինական ԶԼՄ-երը սկսեցին գրել, թե նա այդքան «ծայրահեղական» է և «զգացմունքային», քանի որ ամուսնացած չէ:

 

 

Իհարկե, ամենաազդեցիկ կանանց պատկերը 2017թ-ին կենթարկվի փոփոխությունների: Մելանիա Թրամփը, անխոս, կհամալրի այդ ցուցակը, միևնույն ժամանակ մեծ է հավանականությունը, որ Միշել Օբաման այլևս չի լինի այնտեղ: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես կարող է հավակնել հայտնվել այդ ցուցակում, եթե, իհարկե, Brexit-ից հետո ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ կատարվեն շոշափելի քայլեր…

Հայաստանում նույնպես կանանց դերը քաղաքականության մեջ բավականին մեծացել է: Բարձրաստիճան հայ քաղաքական գործիչներից, թերևս, առանձնացնենք ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ  Հերմինե Նաղդալյանին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: