Սիրիական հակամարտությունը 2016-ին. խնդրի լուծման բանալին համակողմանի կարգավորման մեջ է
2011 թվականի մարտից Սիրիայում որպես «արաբական գարնան» շարունակություն սկսված ճգնաժամը մինչ օրս ոչ միայն չի հաջողվել կարգավորել, այլ նաև հակամարտությունը շարունակում է խորանալ: ՄԱԿ-ի տվյալներով սիրիական հակամարտության ավելի քան 5 տարիների ընթացքում զոհերի թիվը հասնում է կես միլիոնի: Սիրիայի ներսում և նրա շուրջ տիրող իրավիճակն այսօր շատ ավելի բարդ ու խճճված է, քան 5 տարի առաջ էր, երբ սկսվեց ճգնաժամը: Առկա է ուղղակի առճակատման վտանգ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների և Ռուսաստանի միջև: Մի կողմից, թվում է, թե ջանքեր են գործադրվում սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղղությամբ, մյուս կողմից, ռազմական գործողությունները դադարելու միտում չունեն (չնայած ժամանակավոր հրադադարներին):
5 տարի առաջ սահմանադրական բարեփոխումների կոչերով սկսված ցույցերը արագ վերաճեցին բախումների, որոնք մարդկային զոհերի պատճառ դարձավ: Շատ կարճ ժամանակահատվածում ճգնաժամում բազմաթիվ արտաքին ուժեր ներգրավվեցին՝ հակամարտությանը տալով միջազգային բնույթ: 2013 թվականը նոր սրություն բերեց, երբ Արևմուտքը սկսեց Բաշար Ասադի վարչակազմին մեղադրել քիմիական զենք կիրառելու մեջ՝ սպառնալով ռազմական միջամտութամբ: Թեև սիրիական քիմիական զինանոցի ոչնչացման շնորհիվ հաջողվեց կանխել ամերիկյան ուղղակի ռազմական միջամտությունը, բայց լարվածությունը չթուլացավ: Դրա հիմնական պատճառներից մեկն էլ ծայրահեղական խմբավորումների տրանսֆորմացիան էր, որի արդյունքում ի հայտ եկան «Իսլամական պետություն», «Ջաբհան Ան-Նուսրա», «Ահրար Աշ-Շամ» և նման այլ ահաբեկչական խմբավորումներ: ԻՊ-ն դարձել է այն պայմանական ասած «ընդհանուր թշնամին», որի դեմ բոլորը պայքարում են, բայց որի դեմ պայքարողներին համախմբել մինչ օրս չի հաջողվում:
Ինչո՞ւ չի հաջողվում կարգավորել հակամարտությունը
Գլխավոր խնդիրը, թերևս, կայանում է նրանում, որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը շատ են, իսկ նրանց շահերն ու դիրքորոշումները խիստ տարբեր են: Սիրիական ճգնաժամում այսօր ներգրավված ուժերին կարելի է պայմանականորեն բաժանել «պրոասադական» և «հակաասադական» ճամբարների: Առաջին խմբի մեջ են մտնում սիրիական կառավարական ուժերն ու նրանց աջակցող ռազմաքաղաքական միավորները, Իրանը և լիբանանյան «Հիզբոլլահ» շիական խմբավորումը, ինչպես նաև Ռուսաստանը: «Հակաասադական» ճամբարի հիմնական դերակատարներն են Թուրքիան, արևմտյան երկրները, Ծոցի արաբական որոշ միապետություններ, ինչպես նաև երկրում գործող զանազան «չափավոր ընդդիմադիր» և ահաբեկչական խմբավորումները: Հակամարտության ինքնուրույն կողմ են հանդիսանում Սիրիայի քրդերը, որոնք կազմում են երկրի բնակչության մոտ 10%-ը և անկախ քրդական միավոր հիմնելու հայտ են ներկայացնում:
Հակամարտության խորացման մյուս կարևոր պատճառը կայանում է նրանում, որ Սիրիայում չափազանց շատ շահեր են հատվում: Մի կողմից, դա սուննի-շիա հակամարտությունն է, որի վերջին տասնամյակների ընթացքում աստիճանաբար ավելի է սրվում՝ ներառելով հակամարտության նորանոր օջախներ: Մյուս կողմից, մենք ականատես ենք լինում առավել գլոբալ առումով առճակատման Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Ազդեցության գոտիների համար պայքարը շարունակվում է: Այս ամենին գումարվում են տեղում էթնիկ և կրոնական ամենատարբեր խմբերի շահերը՝ ավելի խորացնելով հակամարտությունը:
Կարևորագույն խնդիր է հանդիսանում նաև ճգնաժամի տրանսֆորմացիան: Հակամարտությունը շարունակ նորանոր տրանսֆորմացիաների է ենթարկվում, ինչը թույլ չի տալիս որոշակի կայուն վիճակ արձանագրել և փորձել կարգավորման որոշակի ձևաչափ կամ բանաձև գտնել: Օրինակ, 2016 թվականի սկզբում, երբ թվում էր, թե ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև երկխոսությունը կարող է կարգավորման համար համապատասխան պայմաններ ստեղծել, Թուրքիան ռազմական գործողություն սկսեց Սիրիայի հյուսիսում՝ ըստ էության, նոր իրավիճակ հաստատելով ճգնաժամում: Տրանսֆորմացիաների ցայտուն օրինակ է նաև «չափավոր ընդդիմադիր» ուժերի ձևափոխումը ծայրահեղ ահաբեկչական զինված խմբավորումների:
Ինչպե՞ս է Ասադին հաջողվում պահել իշխանությունը
Առաջին և ամենակարևոր պատճառը կայանում է նրանում, որ Ասադն իսկապես աջակցություն ունի երկրի ներսում: Շատ հաճախ փորձ է արվում սիրիական հակամարտությունը ներկայացնել որպես բնակչության մեծամասնության՝ սուննիականության պայքար ընդամենը 10%-ը կազմող ալաուների դեմ: Այս թեզը, սակայան, իրականությանն այդքան էլ չի համապատասխանում: Նախ, Ասադի վարչակազմը վայելում է այդ թվում նաև Սիրիայի չափավոր սուննիների զգալի մասի աջակցությունը:
Երկրորդ, կառավարությունը միակ ուժն է, որն այսօր ի վիճակի է պայքարել ահաբեկիչների դեմ: Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերը գիտակցում են, որ Ասադին կամ ավելի ճիշտ իշխող վարչակազմին, ԲԱԱՍ կուսակցությանն այլընտրանք չկա: Միակ այլընտրանքն այսօր ծայրահեղ իսլամական ուժերն են: Արաբական գարնած փորձը սա ևս ապացուցեց: Իրաքի, Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի իրադարձությունները բոլորին ցույց տվեցին, որ այլընտրանքը կարող է անհաղթահարելի քաոսը լինել:
Երրորդ, հասկանալի է, որ Ասադի գոյատևման մեջ կարևոր դերակատարություն ունեցավ արտաքին աջակցությունը:
Պետք է արձանագրել, որ ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը մինչ այժմ որևէ էական արդյունք չեն տվել, այդ թվում նաև մարդասիրական աղետի հաղթահարման գործում: Բանակցային փորձերի տապալումը ցույց է տալիս, որ երկխոսության համար նախ և առաջ քաղաքական կամք է պետք, անհրաժեշտ է, որ հակամարտության մեջ ուղղակի կամ անուղղակի ներգրավվածություն ունեցող բոլոր ուժերը պատրաստ լինեն վայր դնել զենքը: Իսկ դրա ժամանակը դեռ չի հասունացել, քանի որ ներգրավված ուժերը դեռ չեն բավարարել իրենց հետաքրքրությունները, չեն հասել հասել իրենց հետապնդած նպատակին: Միևնույն ժամանակ դժվար է միանշանակ պնդել, թե նրանք լիակատար վերահսկողություն ունեն տեղում զինված գործողություններին անմիջականորեն մասնակցող ուժերի վրա: Սրան գումարած այն հանգամանքը, որ ռազմական գործողություններում ուղղակի ներգրավվածություն ունեցող կողմերից և ոչ մեկը չի կարողանում իրական բեկում մտցնել՝ լիակատար առավելություն գրանցելով մյուսի նկատմամբ: Հետևաբար, ցանկացած պայմանավորվածություն չի կարող կայուն լինել, առավել ևս նպաստել երկարաժամկետ կարգավորմանը:
Սիրիայում, ինչպես նաև առավել լայն իմաստով մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող գործընթացներն ապացուցում են, որ համակարգված, ավելին՝ համակողմանի և համապարփակ մոտեցման կարիք կա: Չի բացառվում, որ խնդրի լուծման բանալին տարածաշրջանային ճգնաժամերի միասնական դիտարկման և համակողմանի կարգավորման մեջ է: Կարգավորման այնպիսի տարբերակ է անհրաժեշտ, որը կկարողանա կայունություն հաստատել ոչ միայն մեկ երկրում, ինչն ինքնին անհնար է համատարած քաոսի պայմաններում, այլ ողջ տարածաշրջանում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ